Posted in Առաջադրանքներ անգլերենից 9

Assignments for 16.05.24

My favorite corner in school. My favorite elective school subjects. Are they connected with my future profession?

My favorite corner in school can be a special place where you feel comfortable and inspired. It could be the library, where you can explore different books and expand my knowledge. Or maybe it’s the art room, where you can unleash my creativity. The important thing is that it’s a space where you enjoy spending time and it adds value to my school experience.As for my favorite elective school subjects, they are the courses that you choose to take based on my interests and passions. These subjects allow you to explore topics beyond the core curriculum and delve deeper into areas that captivate you. It’s great that you have subjects that you enjoy!
However, it’s important to keep in mind that my future profession is not solely determined by my favorite elective subjects. There are many factors to consider, such as my skills, values, and personal goals. Exploring different subjects and gaining a well-rounded education can also open up new possibilities and help you discover unexpected passions.
Ultimately, the connection between my favorite elective subjects and my future profession depends on my individual journey and the choices you make along the way. It’s always beneficial to follow my interests and explore different opportunities to find the path that feels right for you.

Posted in Իրավագիտություն 9

Մարդու՝ խաղաղ հավաքներին մասնակցելու սահմանադրական իրավունքը

Միավորումներ կազմելու իրավունք, քաղաքական իրավունքները և ազատությունները քաղաքացու իրավունքների և ազատությունների կարևորագույն խումբն է, որոնց ամբողջությունն ապահովում է պետության քաղաքական կյանքին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, դրանով իսկ նախապայմաններ ստեղծելով մարդկանց անձնական իրավունքների և ազատությունների դրսևորման համար։ Հասարակական-քաղաքական գործունեությանն ակտիվորեն մասնակցելու և քաղաքական իրավունքներն ու ազատություններն իրականացնելու համար կարևոր է մարդկանց միավորումներ կազմելու իրավունքը, որը կոչվում է նաև միություններ և միավորումներ ստեղծելու ազատություն։ Այս իրավունքի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հասարակական-քաղաքական կյանքին մարդիկ մասնակցում են ոչ միայն անհատապես, այլ նաև կոլեկտիվ, և այդ իրավունքը կոչված է նպաստելու տարբեր տիպի կազմակերպություններ ստեղծելուն, համատեղ ուժերով նպատակաուղղված գործողություններ կատարելուն։ Որպես կանոն, մարդիկ միավորվում են որոշակի գաղափարների շուրջ և իրենց նպատակներն իրագործելու համար ստեղծում ինքնակառավարվող կազմակերպություններ։

Հոդված 2.Հավաքի հասկացությունը

1. Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:

2. Հավաքը հանրային է, եթե դրան կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։

3. Հավաքն իրականացվում է մեկ վայրում հավաքվելու կամ մեկ վայրից մյուսը տեղաշարժվելու միջոցով (երթ)։

4. Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) կամ շինություն է, որը հավաքի անցկացման նպատակով մատչելի է յուրաքանչյուրի համար։

5. Շինությունը բոլոր կողմերից միջնորմված և, որպես կանոն, ծածկ ունեցող տարածք է։

Posted in Հայոց պատմություն 9

Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա։ Երկրորդ աշխարհամարտը սկսվել է 1939 թ. սեպտեմբերի 1-ին, որն իր շուրջն առավ 64 պետություն, երկրագնդի բնակչության 80%-ը և տևեց ուղիղ վեց տարի՝ մինչև 1945թ. սեպտեմբերի 2-ը։ Պատերազմի հետևանքով զոհվեց ավելի քան 65 միլիոն մարդ։ 1941թ. հունիսի 22-ին Ֆաշիստական Գերմանիան, խախտելով Մյունխենյան համաձայնագիրը, ուխտադրժորեն հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, և դրանով սկսվեց Հայրենիական մեծ պատերազմը, որը տևեց ուղիղ 1418 օր և ավարտվեց 1945թ. մայիսի 9-ին՝ շատ թանկ գնով ձեռք բերված հաղթանակով։

Հայկական դիվիզիաները և նրանց մարտական ուղին։ Հայրենական պատերազմի հայ մասնակիցների զգալի մասը կենտրոնացած էր հայկական ազգային 6 դիվիզիաներում։ Առաջին 76-րդ հրաձգային դիվիզիան էր, որը գոյություն ուներ տակավին 1922թ.-ից։ 1941-1942թթ. կազմավորվեց 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ հրաձգային դիվիզիաները։ Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան, սակայն Ղրիմի Կերչի թերակզղում այն լիովին ջախջախվեց և զոհվեց նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը։ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադրում։ Գործած սխրանքների համար վերակոչվեց 51-րդ գվարդիական դիվիզիա։ Հիրավի փառավոր էր 89-րդ Թամանյան (անունը շնորհվել է Թամանի թերակղզու ազատագրմանը մասնակցելու համար) դիվիզիայի մարտականուղին, որը, սկսելով Կովկասյան լեռներից, դարձավ միակ հայկական դիվիզիան, որը հասավ մինչև Բեռլին, որի հրամանատարն էր սիրված զորավար Նվեր Սաֆարյանը։ Նշանավոր է դիվիզիայի քաջարի ռազմիկ Հունան Ավետիսյանի սխրանքը, ով 1943 թ. սեպտեմբերին մղվող մարտի ժամանակ կրծքով փակեց թշնամու հրակնատը՝ հնարավորություն տալով զորամասին առաջ շարժվելու։ Հայ ռազմիկները մասնակցություն ունեցան գրեթե բոլոր ճակատամարտերին՝ Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի, Կովկասի և Լենինգրադի պաշտպանությանը, Ղրիմի և Ուկրաինայի ազատագրմանը, Դնեպրի գետանցմանը։ Աչքի էին ընկնում ոչ միայն շարքային զինվորները, այլև սպաներն ու հրամանատարները։ Նվեր Սաֆարյանը, Հովհաննես ԻսակովըՆելսոն ՍտեփանյանըՀովհաննես ԲաղրամյանըՍերգեյ ԽուդյակովըՀամազասպ Բաբաջանյանը, Սերգեյ ԱգանովըՄիսակ Մանուշյանը, Հունան Ավետիսյանը և այլք դարձան Խորհրդային Միության հերոսներ, իսկ Նելսոն Ստեփանյանն ու Հովհաննես Բաղրամյանը ստացան կրկնակի հերոսի կոչում։ Ավելի քան 100 հրամանատարներ մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմին՝ փառապանծ հաղթանակին։

Posted in Քիմիա 9

Թթվածին, օզոն, այրման ռեակցիաներ․ առաջադրանքներ

1.VIA խմբի տարրերից մետաղական հատկություններն են այնքան ուժեղ արտահայտված, որ այդ տարրը ներառվում է մետաղների շարքում։
VIA խմբի տարրերն են թթվածին O, ծծումբ S, սելեն Se, տելուր Te, պոլոնում Po:

2.Կարգաթվի մեծացման հետ ինչպե՞ս են փոխվում VIA խմբի տարրերի ոչ մետաղական հատկությունները։Այդ տարրերից որի՞ ոչ մետաղական հատկություններն են առավավել ուժեղ արտահայտված։
VIA ենթախմբում կարգաթվի մեծացման հետ փոքրանում են ոչ մետաղական հատկությունները, մեծանում են մետաղական հատկությունները։VIA ենթախմբի տարրերից թթվածնի ` O, ոչ մետաղական հատկությւոններն առավել ուժեղ են արտահայտված։

3.Ի՞նչ վալենտականություններ կարող են դրսևորել քալկոգեններն ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ քիմիական տարրերի հետ միացություններ առաջացնելիս։Պատասխանը հիմնավորեք ՝ համապատասխան քվանտային բջիջները պատկերելով և քալկոգենի ատոմի ՝ հիմնական վիճակից գրգռված վիճակներին անցումը ցուցադրելով։
Ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրերի հետ միացություններ առաջացնելիս ՝ քալկոգենների օքսիդացման աստիճանների արժեքները կարող են լինել +2, +4, +6:Պատճառն այն է, որ քալկոգենի ատոմի արտաքին էներգիական մակարդակում առկա է 6 էլեկտրոն։Ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրերի հետ միացություններ առաջացնելիս, քալկոգենի ատոմը, կլանելով էներգիա, անցում է գրգռված վիճակի ՝ մեծացնելով իր չզույգված էլեկտրոնների թիվը։


4.Ի՞նչ բնույթի են (թթվայի՞ն, թե՞ հիմնային) H2R միացությւոնները, ինչպե՞ս են փոխվում դրանց հատկությունները կարգաթվի մեծացման հետ։
VIA ենթախմբում կարգաթվի մեծացման տարրերի առաջացրած ջրածնային միացությունների թթվային հատկությունները ուժեղանում են։H2O -ն օժտված է թթվահիմնային երկակիությամբ։Մնացած քալկոգենների ջրածնային միացությունները ջրային լուծույթներում թույլ թթուներ են, որոնց դիսոցումը:

5.Քանի՞ շարք օքսիդներ են առաջանում VIA խմբի տարրերը։Ի՞նչ օքսիդացման աստիճանների են այդ օքսիդները համապատասխանում։
VIA ենթախմբի տարրեր ծծումբը, սելենը և տելուրը թթվածնի հետ առաջացնում են երկու շարք օքսիդներ ՝ RO2 և RO3:RO2-ում R-ի պքսիդացման աստիճանը +4 է, իսկ RO3-ում +6:

6.H2SO3 և H2SO4 թթուների օրինակով ՝ անվանե՛ք H2SeO3, H2SeO4, H2TeO3 և H2TeO4 թթուները։
H2SO3-ծծմբային թթու
H2SeO3-սելենային թթու
H2TeO3-տելութային թթու

H2SO4-ծծմբական թթու
H2SeO4-սելենական թթու
H2TeO4-տելուրական թթու

7.Հաշվարկով հաստատե՛ք, որ H2RO3 թթուներում R քալկոգենի օքսիդացման աստիճանը +4 է։ Օքսիդացո՞ղ, թե՞ վերականգնող հատկությամբ են օժտված այդ թթուներն օքսիդացման-վերականգնման ռեկցիաներում։Ներկայացրե՛ք համապատասխան ռեակցիաների հավասարումների երկու օրինակ։
H2+1 Rx O3-2
2+x-6=0
x-4=0
x=4

8.Հաշվարկով հաստատե՛ք, որ H2RO4 թթուներում R քալակոգենի օքսիդացման աստիճանը +6 է։Օքսիդացնո՞ղ, թե՞ վերականգնող հատկությամբ են օժտված այդ թթուներն օքսիդացման-վերականգնման ռեակցիաներում։Ներկայացրե՛ք համապատասխան ռեակցիաների հավասարումների օրինակ։


9.Դասավորե՛ք հետևյալ թթուները ՝ ըստ ուժի աճման կարգի․
ա) H2SeO3, H2SO3, H2TeO4
բ) H2TeO4, H2SeO4, H2SO4
գ) H2S, H2Se, H2Te

10.Թթուների հետևյալ զույգերից յուրաքանչյուրում ո՞րն է ավելի ուժեղը․
ա) H2SO4-ը ավելի ուժեղ է, քան H2SO3
բ) H2SeO4-ը ավելի ուժեղ է, քան H2SeO3
գ) H2TeO4-ը ավելի ուժեղ է, քան H2TeO3-ից։

11.Օքսիդացնո՞ղ, թե՞ վերականգնող հատկությւոններ է ցուցաբերում հետևյալ թթուներից յուրաքանչյուրը։
H2SO4, H2Te, H2SO3, H2S, H2Se, H2SeO4, H2SeO3

H2SO4-ը, H2SeO4-ը օքսիդավերականգնման ռեակցիաներում ցուցաբերում են օքսիդացնող հատկություններ։
H2Te-ը, H2S-ը, H2Se-ը օքսիդավերականգնման ռեակցիաներում ցուցաբերում են վերականգնող հատկություններ։
H2SO3-ը, H2SeO3-ը օքսիդավերականգնման ռեակցիաներում ցուցաբերում են և օքսիդացնող, և վերականգնող հատկություններ։շ

12.Ի՞նչ եք կարծում ՝ ծծմբակա՞ն թթուն է ավելի ուժեղ, թե՞ պերքլորականը (HClO4), ինչո՞ւ։
Պերքլորական թթուն ավելի ուժեղ է, քանի որ դիոսոցման աստիճանը ավելի մեծ է, քան ծծմբական թթվի դիսոման աստիճանը։

13.Ինչպիսի՞ն է քալկոգենների տարածվածությունը բնության մեջ։
Քալկոգեններից բնության մեջ ամենատարածվածը թթվածինն է, որն ազատ վիճակում կազմում է երկրակեղևի 21% ըստ ծավալի։Ծծումբը բնության մեջ հանդիպում է ինչպես բնածին վիճակում, այնպես էլ սուլֆիդների և սուլֆտների ձևով։Մելենը և տելուրը միացությունների ձևով առկա են երկրակեղևում փոքր քանակություններով, և դասվում են հազվագյուտ տարրերի շարքը։Պոլոնիումը ռադիոակտիվ տարր է, սակայն չնչին քանակությամբ առկա է երկրակեղևվում։

14.Ո՞րն է ծծմբի կենսաբանական դերը։
Ծծումբը համարվում է կենսածին տարր։Այն պարունակվում է սպիտակուցներում, հատկապես՝ ձվի, մազի,եղունգի, փետուրի։Ծծումբնառկա է նաև օրգանիզմի ակտիվ նյութերի բաղադրությւոններում, ինչպիսիք են հորմոններն ու վիտամինները։

15.Ի՞նչ են միկրոտարրերը, ինչո՞ւ են այդպես անվանվում։Քալկոգեններից որո՞նք են դասվում միկրոտարրերի շարքը։
Միկրոտարրերը դրանք այն տարրերն, որոնք օրգանիզմում պարունակվում են փոքր քանակություններով, սակայն շատ անհրաժեշտ են օրգանիզմին։Մելենն ու տելլուրը դասվում են միկրոտարրերի շարքը, սակայն սրանց ավելի մեծ քանակությունները սուր և քրոնիկական հիվանդություններ են առաջացնում։

1.Բացատրե՛ք, թե ինչո՞ւ ամպրոպից հետո օդը հարստանում է օզոնով։
Ինչպես գիտենք օզոն ստանալու նպատակով թթվածնում էլեկտրական պարպումներ են առաջացնում։Հայտնի է նաև, որ մթնոլորտի ծավալի 21%-ը թթվածին է։Ամպրոպիժամանակ առաջանում են էլեկտրական պարպու,մներ, որոնք էլ մթնոլորտի թթվածինը փոխարկվում են օզոնի։Հենց այս պատճառով է, որ ամպրոպից հետո օդը հարստանում է օզոնով։

2.Ի՞նչ կիրառություն ունի օզոնը, ինչպե՞ս կարելի է այդ նյութը հայտնաբերել։
Օզոնը, լինելով ավելի ուժեղ օքսիդացնող, քան թթվածինը, օգտագործվում է դժվար օքսիդացող մետաղները օքսիդացնելիս։Օգտագործվում է նաև որոշ ոչ մետաղների օքսիդացման նպատակով։Օզոնը կիրառվում է նաև խմելու ջուրը վարակազերծելու նպատակով։


3.Օզոնային շերտի վերացմամբ ի՞նչ վտանգ է սպառնում մարդկությանն ու կենդանական աշխարհին։
Երկրի մակերևույթից 25 կմ բարձրության վրա տարածվում է օզոնային շերտը, որը պաշտպանում է մարդկանց և ողջ կենդանական աշխարհը արևի ուլտրամանուշակագույմ ճառագայթներից։Օզոնային շերտի հատույթւոնը 2-3մմ է, սակայն գիտնականները պնդում են, որ այդ շերտի հաստությունը փոքացել է, և նույնիսկ տեղ-տեղ էլ՝ վերացել։ ։

4.Արծաթն օքսիդանում է օզոնով, իսկ թթվածնով ո՛չ։Ի՞նչ է ապացուցում այդ փաստը։
Մի շարք դժվար օքսիդացող նյութեր, որոնցից է արծափը օքսիդանում են օզոնով։Սա ապացուցում է, որ օզոնը ավելի ուժեղ օքսիդիչ է, քան թթվածինը։
















Posted in Առաջադրանքներ ռուսերենից 9

6-10 мая Урок 1

YouTube американский видеохостинг. Сервис основан в 2005 году, c октября 2006 года принадлежит компании Google. YouTube стал популярнейшим видеохостингом и вторым сайтом в мире по количеству посетителей. На 2020 год у YouTube более 2,5 млрд ежемесячных пользователей, которые ежедневно просматривают более 1 млрд часов видео. На 2021 год на сервисе насчитывалось в общей сложности около 14 млрд роликов. Бизнес-модель YouTube предполагает доход от рекламы и платного контента.

С момента приобретения компанией Google, YouTube вышел за рамки основного сайта и обзавёлся приложениями для мобильных и других платформ. Большая часть контента на YouTube создаётся пользователями, профессионалы из которых получили название «ютуберы». Известные СМИ и развлекательные компании также создают и развивают свои каналы на YouTube, чтобы охватить бо́льшую аудиторию.

Ютуб это такое крутое место, где ты можешь найти видео на любой вкус!.Там есть много забавных видео с приколами, музыкальные клипы от твоих любимых исполнителей, обучающие ролики, рецепты вкусной еды, трейлеры новых фильмов и многое другое. Ты можешь подписаться на каналы, чтобы всегда быть в курсе новых видео от своих любимых авторов. Ютуб это настоящий источник развлечения и информации.На Ютубе есть множество каналов, которые посвящены разным темам. Если тебя интересует музыка, то ты можешь найти там множество музыкальных клипов, живых выступлений и даже концертов. А если тебе нравится готовить, то на Ютубе есть множество кулинарных каналов, где шеф-повары делятся своими секретами и рецептами.

История

YouTube был создан в феврале 2005 года троими бывшими сотрудниками PayPal. Они хотели создать платформу, где люди могли бы делиться видео со всего мира. С течением времени YouTube стал одной из самых популярных платформ для загрузки и просмотра видео. Теперь на YouTube можно найти практически все: от музыкальных клипов до образовательных видео и блогов. Это замечательное место для творчества и развлечений!

Posted in Հայոց լեզու 9

Քերականական աշխատանք 08.05.24

Նախադասությունները վերլուծել ձևաբանորեն և շարահյուսորեն։

Ինձ նույն օրն էլ տեղավորեցին մի տան մեջ, որտեղ և պիտի ապրեի։ Տան տերը՝ Օհան ապերը, նահապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ Ձմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից: Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրույթից, բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը:
Ձևաբանորեն
Ինձ-անձնական դերանուն, տրական դերանուն, I դեմք, եզակի թիվ
նույն-ցուցական դերանուն, եզակի թիվ
օրն-գոյական, եզակի թիվ, հասարակ, ն անորոշ հոդ
տեղավորեցին-բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ
մի տան-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ, հասարակ
մեջ-հետադաս կապ
որտեղ-հարցական դերանուն
և-շաղկապ
պիտի ապրեի-հարկադրական եղանակ, անցյալ
տերը-գոյական, ուղղական հոլով, հասարակ, եզակի թիվ
Օհան-գոյական, հատուկ, եզակի թիվ, ուղղական հոլով
ապերը,-գոյական, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով
նահապետական-հարաբերական ածական
բարքով-գոյական, եզակի թիվ, գործիական հոլով, հասարակ
մարդ-գոյական, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով
հիմա-ժամանակի մակբայ
մեր-անձնական դերանուն, հոգնակի թիվ
գյուղերում-տեղի պարագա
նման-որակական ածական
այլևս-ժամանակի պարագա
ձմեռը-գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, հասարակ
նստում էր-բայ, սահմանական եղանակ, III դեմք
բուխարու մոտ-տեղի պարագա
չոր-որակական ածական
փայտը-գոյական, եզակի թիվ, հասարակ, ուղղական հոլով
կողքին-տեղի պարագա
կրակի-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ, հասարակ
պատմություններ-գոյական, հոգնակի թիվ, ուղղական հոլով
շահի-գոյական, սեռական հոլով, եզակի թիվ
ժամանակից,-գոյական, բացառական հոլով, եզակի թիվ, հասարակ
օրերից,-գոյական, հոգնակի թիվ, բացառական հոլով, հասարակ
իսկ-համադասական շաղկապ
եթե-ստորադասական շաղկապ
ոչ ոք-ժխտական դերանուն
մենակությունից-գոյական, եզակի թիվ
ձանձրույթից,-գոյական, եզակի թիվ
գիրքը-գոյական, ուղղական հոլով, եզակի թիվ, հասարակ

Շարահյուսորեն
Ինձ-ենթակա
նույն օրն-ժամանակի պարագա
տեղավորվեցին-ստորոգյալ
մի-որոշիչ
տան մեջ-տեղի պարագա
ապրեի-ստորոգյալ
տան տերը-հատկացուցիչ, հատկացյալ
Օհան ապերը-ենթակա
նահապետական-որոշիչ
բարքով
միջոցի անուղղակի խնդիր
հիմա-ժամանակի պարագա
գյուղերում-տեղի պարագա
նման-որոշիչ
մարդիկ-ուղիղ խնդիր
ձմեռը-ենթակա
նստում էր-ստորոգյալ
բուխարու մոտ-տեղի պարագա
փայտը-ենթակա
դարսում-ստորոգյալ
փայտերը-ենթակա
մեկ-մեկ -ձևի պարագա
գցում էր-ստորոգյալ
կրակի մեջ-տեղի պարագա
անում-ստորոգյալ
շահի ժամանակակից-հատկացուցիչ, հատկացյալ
Ձևի պարագա-մեկ-մեկ:
Անջատման անուղղակի խնդիր-օրերից, որսից, անտառից, մենակությունից, ձանձրույթից:

Ստորադասական շաղկապ-եթե:
Հանգման անուղղակի խնդիր-նրան:
Համադասական շաղկապ-և, իսկ:


Կետադրել տեքստը՝ բացատրություններով։

Հայոց հինավուրց սրբազնագույն գետը ՝ Եփրատը կամ Արածանին, սկզբնավորվում է հայկական լեռնաշխարհի բարձունքներից սառցապատ կատարներից: Այն սրընթաց գահավիժում է փոքր-ինչ հանդարտվում հարթավայրում ու միավորվում Տիգրիսի հետ: Եփրատը Պարսից ծոց չի հասնում: Սնվելով Ծաղկանց սիգապանծ լեռների ականակիտ աղբյուրներից Արածանի-Եփրատը շառաչյունով թռչկոտում է ժայռաբեկորների վրայով մի վայրկյան հանգստանում ապա շունչ առնում Մշո դաշտում: Հանկարծակի սեղմվում ու խեղդվում է Կնճան լեռների կիրճերում: Ասում են հեթանոս հայերի պաշտելի դիցուհի Աստղիկը ով սիրո աստվածուհին էր լոգանք ընդունելու համար ընտրել է այդ վայրը: Դիցուհու գեղեցկությունը տեսնելու փափագը դեպի այստեղ էր բերում հայ կտրիճներին: Բնությունն անգամ անտարբեր չէր մնում աստվածուհու նկատմամբ: Աստղազարդ երկնքից ասես ապշած նայում էր լուսնյակը իսկ աստղերը զարմանքով թարթում էին աչքերը։

Posted in Կենսաբանություն 9

Սիմբիոզ

Սիմբիոզը երկու կամ ավելի տարբեր կենսաբանական մարմինների միջև փոխազդեցուդյունն է։ Այն կարող է լինել շահավետ, փոխշահավետ և կարող է պատահել որ մի մարմնին այդ փոխազդեցությունը վնասի, իսկ մյուսին ոչ օգնի և ոչ էլ խանգարի։

Սիմբիոզի օրինակներ են՝

Միջատների ծաղիկի փոշոտումը (միջատները ստանում են նեկտար կամ այլ սնունդ, իսկ ծաղիկը փոշոտում է), կլոուն ձուկը և անեմոն ջրային բույսը (կլոուն ձուկը ուտում է անողնաշար կենդանիներին, որոնք վտանգ են սպառնում անեմոնին, նաև ձկան արտաթորանքը անեմոնի համար սննդային նյութ է։ Իսկ ձուկը գիշատիչներից պատսպարվում է անեմոնի մեջ, որը ունի դաղող բջջիջներ, որը սակայն կլոունին վտանգ չի սպառնում նրա ուժեղ իմունիտետի շնորհիվ), մամուռները ու ծառերը (մամուռները ծառը օգտագործում են որպես հենարան, այլ ոչ սննդի աղբյուր, իսկ ծառը դրանից ոչինչ չի կորցնում կամ ստանում։ Ստացվում է, որ մամուռը օգուտ ստանում է, իսկ ծառն անտարբեր է մնում)։

Սիմբիոզի ձևերը՝

Կոոպերացիա
Կոպերացիան այն փոխազդեցությունն է, որից բոլոր մարմիններն էլ ստանում են օգուտ, սակայն նրանց համակեցությունը ու փոխազդեցությունը պարտադիր պայման չի։ Կոպերացիայի օրինակ է մենակյաց խեցգետնին ու կորալյան պոլիպների՝ ակտիաների փոխազդեցությունը, մենակյաց խեցգետինը իր վրա տանում է ակտինային, ակտինային դա ձեռնտու է, քակնի որ իր որսի տարածքը մեծանում է։ Օգուտ է ստանում նաև խեցգետինը, ակտինայի որսի մի մասով սնվում է խեցգետինը։

Կոմենսալիզմ
Երբ փոխազդեցության կողմերից մեկը ստանում է օգուտ, իսկ մյուսն անտարբեր է տվյալ փոխազդեցությանը։ Վերը նշված ջրիմուռի ու ծառի օրինակը վառ կոմենսալիզմի օրինակ է։ Կոմեսալիզմի օրինակ է նաև այն, երբ մի տեսակը սնվում է մյուս տեսակի սննդի մնացորդներով, օրինակ երբ փոքր ձկները շնաձկանը շրջապատած հետևում են նրան, շնաձկան որսի դեպքում մի մասը նրանց է բաժին ընկնում։ Շնաձկան ներքո նրանք նաև պաշտպանված են։ Այսինքն ստացվում է, որ փոքր ձկները ստանում են օգուտ, իսկ շնաձուկն այս գործընթացին անտարբեր է։

Ամենսիալիզմ
Այս այն փոխազդեցությունն է, երբ մի տեսակը ճնշում է մյուսին իսկ ինքը վնաս չի կրում։ Օրինակ՝ բարդու կողքին աճել է թուփ, որը միշտ ստվերում է մնում ու մասամբ է ստանում արևի ջերմությունը, այս դեպքում բարդին ճնշում է թփին։ Թուփը կրում է ճնշում բարդուց, սակայն բարդին անտարբեր է այս փոխազդեցությանը։

Մուտուալիզմ
Այս փոխհարաբերությունը բոլոր կողմերին էլ շահավետ է, և նրանց համակեցությունն ու փոխազդեցությունը դառնում է պարտադիր բոլոր տեսակների համար։ Օրինակ է վերևում գրված միջատների ու ծաղիկների փոխհարաբերությունը, եթե միջատները չմտնեն փոխազդեցության մեջ չեն ունենա նեկտար, իսկ ծաղիկները չեն փոշոտի, ստացվում է որ նրանց փոխազդեցությունը պարտադիր պայման է։

Մակաբուծություն
Մակաբուծությունը այն փոխհարաբերությունն է երբ մի մարմինը կախված է մյուսից, ստանում է սնունդ, և օգտագործում նրան որպես ապրելու միջավայր։ Մակաբուծությունը ունի երկու տեսակ առաջինը՝ ժամանակավոր․
Արյունածուծ մոծակը ապրում է արտաքին աշխարհում, մյուս մարմնի վրա հարձակվում է սնվելու համար։
Արգասային տիզը ապրում է տիրոջից ոչ հեռու։
Լուն ապրում է մարմնի վրա իր զարգացման շրջանը մեծ մասը։
Երկրորդը՝ մշտական․
Էխինակոկը չի կարող ապրել առանց իր տիրոջ

Posted in Հայոց պատմություն 9

Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունը հրատապ էր դարձել խորհրդա-թուրքական նոր խորհրդաժողով հրավիրելու հարցը։ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նախատեսել խորհրդաժողովին Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությունը։ Հայկական պատվիրակությունը` Ալեքսանդր Բեկզադյանի գլխավորությամբ, 1921թ. հունվարի երկրորդ կեսին ուղևորվեց Մոսկվա` իր հետ վերցնելով փաստագրական նյութերի մեծ փաթեթ։ Դրանցով հիմնավորվում էր հայկական կողմի այն մոտեցումը, որ ՀՍԽՀ կազմում պետք է լինեին 1920թ. թուրք-հայկական պատերազմի նախօրեի դրությամբ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքները։ Սակայն թուրքական կողմի ջանքերով հայկական պատվիրակությանը չթույլատրվեց մասնակցել խորհրդաժողովին, որը հայտարարվեց երկկողմ` ռուս-թուրքական։ 

Ռուս-թուրքական մոսկովյան բանակցությունների արդյունքում 1921թ. մարտի 16-ին ստորագրվեց «Ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության» պայմանագիր։ Մոսկվայի խորհրդաժողովում հայկական շահերի անտեսման կապակցությամբ հայկական պատվիրակությունը 1921թ. ապրիլի 15-ին բողոքի հուշագիր ներկայացրեց Մոսկվա, սակայն ապարդյուն։ Այսպիսով` Հայաստանից խլվեց և Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին նվիրաբերվեց նրա տարածքների զգալի մասը։ 

Կարսի խորհրդաժողովը կայացավ 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Հայկական պատվիրակությունը, որի նախագահն էր ՀՍԽՀ արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը, թուրքերին առաջարկեց Խորհրդային Հայաստանին վերադարձնել միջնադարյան մայրաքաղաք Անիի ավերակները, Կողբի աղահանքերը և այլն։ Սակայն Թուրքիան ոչ մի զիջման չգնաց։ Մի կողմից` Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի խորհրդային հանրապետությունների և մյուս կողմից` Թուրքիայի միջև 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրվեց պայմանագիր։ Դրանով գրեթե նույնությամբ վերահաստատվեց մարտի 16-ի մոսկովյան պայմանագրով որոշված հայ-թուրքական սահմանը։ 

Posted in Հայոց պատմություն 9

Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում

Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամփոփելու նպատակով 1919թ. հունվարի 18-ին Փարիզում սկսվեց խաղաղության խորհրդաժողովը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արևմտահայերեն առանձին պատվիրակություններ ուղարկեցին Փարիզ։ Առաջինը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, իսկ արևմտահայերի Հայոց ազգային պատվիրակությունը` Պողոս Նուբար փաշան։ 

Հայկական երկու պատվիրակությունները 1919թ. փետրվարի 12-ին Փարիզում ստորագրեցին հայկական պահանջների համատեղ հուշագիր։ Դրանով պահանջվում էր ճանաչել Միացյալ Հայկական անկախ պետությունը, որը ներառելու էր Արևմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը` ընդլայնված սահմաններով։ Առաջարկվում էր առնվազն 20 տարով դաշնակից պետություններից մեկին տալ Հայաստանի հովանավորության մանդատ (հանձնագիր)։ Պահանջվում էր նաև պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին, պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները։ 

Փարիզի խորհրդաժողովում և միջազգային ասպարեզում միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը հրամայական էր դարձնում Միացյալ Հայաստանի հռչակումը։ Դրան էին ձգտում թե՛ արևմտահայությունը, թե՛ արևելահայությունը։ 

1919թ. փետրվարին Երևանում գումարված արևմտահայերի 2-րդ համագումարը բանաձև էր ընդունել Միացյալ և ազատ Հայաստան հռչակելու մասին։ «Ամբողջական Հայաստանի անկախության» մասին հայտարարություն ընդունվեց նաև Պողոս Նուբարի նախաձեռնությամբ 1919թ. փետրվար-ապրիլին Փարիզում կայացած Հայոց ազգային համագումարում։