Posted in Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

Թեմա 12. Մեքենաշինություն

1.Հայաստանի տնտեսության մեջ ի՞նչ տեղ է գրավել մեքենաշինությունը։
Մեքենաշինության նշանակությունը երկրի տնտեսական կյանքում շատ մեծ է: Չկա մարդու գործունեության մի բնագավառ, որտեղ չկիռարվի մեքենաշինության այս կամ այն ենթաճյուղի թողարկված արտադրանքը: Գլխավորապես մեքենաշինության շնորհիվ է, որ կատարվում են տնտեսության տեխնիկական վերազինում, արտադրության ավտոմատացում ու կոմպյուտերացում:Եթե երկրիրը ունի զարգացած մեքենաշինություն, ապա այդ երկրի տնտեսական զարգացման մակարդակը բավականին բարձր է։

2.Բնութագրե՛ք և գնահատե՛ք մեր երկրում մեքենաշինության զարգացման պայմանները։
Մինչ Խորհրդային Հայաստանում ﬔքենաշինության ճյուղն ըստ էության բացակայում էր: Խորհրդային տարիներին այն դարձավ արդյունաբերության առաջատար և աﬔնաարագ զարգացող ճյուղը: Այն առաջին տեղն էր գրավում բոլոր հիﬓական տնտեսական ցուցանիշներով: 

3. Թվարկե՛ք ՀՀ մեքենաշինության գլխավոր ճյուղերը և արտադրությունները։
Հիմնական ենթաճյուղերն են էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, սարքաշինությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը և հաստոցագործիքաշինական արդյունաբերությունը։

Հայաստանի էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքը բազմազան էր: Հատկապես ﬔծ ծավալ էին կազմում տարբեր հզորության շարժական էլեկտրակայանները, ուժային տրանսֆորմատորները, գենե-րատորները, էլեկտրաշարժիչները, էլեկտրազոդման սարքերը, էլեկտրալամպերը, էլեկտրական հաշվիչները և մալուխները, որոնք ամբողջ ԽՍՀՄ տարածքում ունեին ﬔծ պահանջարկ: Այս ենթաճյուղի ձեռնարկություններից հատկապես լայն ճանաչում ունեին Երևանի էլեկտրաﬔքենաշինական, էլեկտրալամպերի, մալուխի և էլեկտրատեխնիկական գործարանները:

Սարքաշինությունը, ավտոմատացման ﬕջոցների ու կառավարման համակարգերի արտադրության  ճյուղերը թողարկվում էին ժամացույցներ, պոմպեր, չափման ﬕջոցներ, կառավարման ավտոմատացված համակարգեր և այլն:

Աﬔնաերիտասարդ ենթաճյուղը ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունն է: Այն թողարկում է գլխավորապես էլեկտրոնային հաշվիչ ﬔքենաներ, ռադիոսարքեր, կապի ﬕջոցներ,կիսահաղորդիչներ: 

4.Վերլուծե՛ք,թե ՀՀ-ում ինչպիսի՞փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:
Վերջին տասնամյակներին մետաղաձուլության աճը դանդաղել է, քանի որ մեքենաշինության և մետաղների օգտագործման այլ ոլորտներում թանկ մետաղների փոխարեն սկսել են օգտագործել ավելի էժան ու «անսահմանափակ» քանակությամբ պլաստմասսա և այլ փոխարինող նյութեր: Հանքաքարի հարստացումը, այսինքն` դրա մեջ պարունակվող ոչ պիտանի քարանյութի հեռացումը և խտանյութի արտադրությունը:

5.Բնութագրե՛ք ճյուղի վիճակը և արդի հիﬓախնդիրները շուկայական տնտեսության զարգացման պայմաններում:
Էլեկտրատեխնիկական արդյունաբերության, հաստոցաշինության և սարքաշինության արտադրանքի ծավալներով Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ում գրավում էր առաջին տեղերից ﬔկը: Էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը ՀՀ-ի ﬔքենաշինական համալիրի աﬔնազարգացած ենթաճյուղն էր:

Ի տարբերություն էներգետիկ, ﬔտալուրգիական ու քիﬕական արդյունաբերության ճյուղերի,որոնք տեղաբաշխված են ﬕ քանի հզոր կենտրոններում՝ ﬔքենաշինությունը ցրված է հանրապետության տարբեր քաղաքներում և նույնիսկ ﬕ շարք խոշոր գյուղերում: Ներկայումս շուկայական տնտեսության զարգացման, ﬔքենաշինական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման պայմաններում դրանց ﬕ մասը չի գործում, իսկ ﬕ մասն էլ աշխատում է փոքր հզորությամբ: Դրա գլխավոր պատճառը սպառման շուկայի բացակայությունն է և այլ երկրներում գտնվող ձեռնարկություններիհետ արտադրական կապերի խզումը:

    Posted in Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

    Թեմա 11 մարտի 5-ի համար․Դաս 32,33՝  ՀՀ արդյունաբերություն և Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն

    • Հայաստանում արդյունաբերությունը ե՞րբ է սկսել ձևավորվել որպես առանձին ճյուղ և ինչպիսի՞ զարգացում է ունեցել խորհրդային տարիներին:
      Հայաստանի արդյունաբերությունը խորհրդային տարիներին ձևավորվեց որպես տնտեսության առաջատար ճյուղ: Մինչև աանկախացումը Հայաստանի արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում ավելին էր, քան մնացած բոլոր ծյուղերինը միասին վերցրած: Արդունաբրությունն էր որոշում երկրի արտադրական դիմագիծը և տեղը աշխատանքի միջազգային բաժանման համագարգում:
    •   Թվարկել և գնահատել  այն գործոնները, որոնց ազդեցությամբ արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղ:
       Հայաստանի տնտեսության առաջատար գործոն դարձավ թեթև սննդի և քիմիական արդյունաբերության ճյուղերը:
    •  Որո՞նք են արդյունաբերությունը բնոթագրող հիﬓ ական վիճակագրական ցուցանիշները: Թվարկե՛ք այդ ց ցանիշներով արդյնաբերթյան առաջատար ճյուղերը:
      Արդյունաբերության հիմնական վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս արտադրանքի ծավալի և աշխատողների թվի կայուն աճի շնորհիվ Հայաստանի արդյունաբերության ճյուղային կառուցվածքում առաջատար դիրք գրավեցին մեքենաշինությունը, թեթև, սննդի և քիմիական արդյունաբերության ճյուղերը:Մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալում առավել մեծ բաժին ունեին սննդի արդյունաբերությունը, գունավոր մետաղաձուլությունը, ինչպես նաև նոր ճյուղերը՝ ադամանդագործությունը և տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրությունը:
    • Ինչպիսի՞ փոխազդեցություններ, քանակական որակական կորուստներ ունեցավ արդյունաբերությունն անկախության առաջին տարիներին և ի՞նչ պատճառով: 
      Արդյունաբերական հսկաների մեծ մասը դադարեց արտադրանք տալ, ապա ևփակվեց կամ բաժանվեց մանր ար տադրամասերի, որոնց մի մասը միայն կարողացավ պահ պանել իր գոյությունը և այժմ էլ հզորության մի փոքր մասով է աշխատում:Քայքայվեց տասնամյակների ընթացքում ձևավորված արդյունաբերության ճյուղային կառուցվածքը:
    • Բնութագրել  ՀՀ արդյունաբերության արդի կառուցվածքն ըստ տնտեսական արտադրական գործունեության 3 խմբերի:
      ՀՀ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալ ընդունենք 100%, ապա կառուցվածքն ըստ վերը նշված տնտեսականարտադրական գործունեության խմբերի կունենա հետևյալ պատկերը
      հանքագործական արդյունաբերություն – 15%
      մշակվող արդյունաբերություն – 65%
      էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխում – 20%:
    •  Ի՞նչ է իրենից ներկայացնում վառելիքաէներգետիկ համալիրը, ո՞րն է նրա գլխավոր գործառույթը: 
      Արդյունաբեության կարևորագույն ճյուղերից է վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը:Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունն արդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը և սպասարկման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա և վառելիք, իսկ քիմիական արդյունաբերությանը` հումք: Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը մեծ ազդեցություն ունի նաև տնտեսության տեղաբաշխման վրա: 
    •  Ինչպիսի՞ն է ՀՀ էլեկտրաէներգետիկայի կառուցվածքը: Թվարկե՛ք առավել հզոր էլեկտրակայանները: 
      Հայաստանի էներգետիկա` էներգետիկայի ոլորտը Հայաստանում, վերաբերվում է էներգիայի (և մասնավորապես էլեկտրաէներգիայի) արտադրությանը, սպառմանը և արտահանմանը Հայաստանում։2010 թ. ապրիլին ջերմաէլեկտրակայանը, (աշխատում էր Ռուսաստանից և Իրանից ներկրված գազով) ապահովում էր Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ-երրորդը։Առաջին ջրաէլեկտրակայանը կառուցվել է 1903 թ. Կապանի մոտակայքում` Ողջի գետի հովտին: Հետագա տասը տարվա ընթացքում դրանց թիվը հասավ 13-ի, որոնց տարեկան արտադրությունը կազմում էր 5,1 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:
    •  Ինչո՞ւ է շահավետ էլեկտրակայանները ﬕ ավորել էլեկտրահաղորդման գծերի ﬕ ասնական ցանցի ﬔջ: 
    • Ինչպիսի՞ն է ՀՀ ﬕասնական ցանցը: 
      Ներկայումս ՀՀ-ում գործում է գազամուղների ներքին ﬕասնական ցանց, որն ընդգրկում է բոլոր խոշոր քաղաքները և դրանց հարող բնակավայրերը:
    • Վերլուծե՛ք ՀՀ նախկին` խորհրդային վերջին տարիների և ներկայիս էլեկտրահաշվեկշիռը: 
    •  Ինչպիսի՞ն եք տեսնում ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման հեռանկարը:
    Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

    Աշխարհի ամենազարգացած երկրները

    ԱՄՆ

    Միացյալ նահանգներում, հաշվետու ժամանակահատվածում, ՀՆԱ-ն կազմել է 20,494 տրլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի նման բարձր ցուցանիշ ԱՄՆ-ն ստացել է իր ազգային արժույթի՝ դոլարի շնորհիվ։ Այս արժույթն օգտագործվում է ամբողջ աշխարհում և համարվում է ամենակայուններից մեկը։ Ամերիկան ​​մտել է ՀՆԱ-ի ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների վարկանշային ցանկ՝ շնորհիվ այնպիսի կորպորացիաների, ինչպիսիք են Microsoft-ը և Google-ը։ Ամեն տարի Ամերիկայում նկատվում է երկրի ՀՆԱ-ի աճ՝ 2,2%-ի չափով։ Մեկ անձի համար ցուցանիշը կազմում է 62605 դոլար։

    Չինաստան

    Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 13,608 տրլն ԱՄՆ դոլար։ Չինաստանը չի զիջում իր դիրքերը և մնում է աշխարհի առաջատար տնտեսություններից մեկը։ Տնտեսագետների և ֆինանսական վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ այդ երկիրն ունի բոլոր հնարավորությունները մոտ ապագայում ԱՄՆ-ին գերազանցելու համար։ Դա հնարավոր է ՀՆԱ-ի ինտենսիվ աճի շնորհիվ։ Չինաստանի ՀՆԱ-ի մասնաբաժինը տարեկան աճում է 10%-ով։

    Ճապոնիա

    ՀՆԱ-ի մակարդակով երրորդ տեղում Ճապոնիան է։ Չնայած այն հանգամանքին, որ տնտեսագետները կանխատեսում են Ճապոնիայի ցուցանիշների աճի մասնակի նվազում, այս երկրի ՀՆԱ-ն այսօր հավասար է 4,970 տրիլիոն ԱՄՆ դոլարի։ Վիճակագրության համաձայն՝ պետության ՀՆԱ-ի տեսակարար կշիռն ավելանում է 1,5%-ով։ Ցուցանիշների աճը պայմանավորված է մեքենաների, կենցաղային տեխնիկայի, համակարգիչների և այլ էլեկտրոնային ապրանքների կայուն արտահանմամբ։ Ճապոնիայի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմում է 39309 ԱՄՆ դոլար։

    Գերմանիա

    Ներկայացվող ցանկում չորրորդ տեղը զբաղեցնում է Գերմանիան՝ տարեկան 3,996 տրլն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով։ Երկիրը կարողացել է նման ցուցանիշների հասնել Volkswagen ավտոմեքենաների, արդյունաբերական սարքավորումների և կենցաղային տեխնիկայի արտահանման շնորհիվ։ Նախորդ տարվա համեմատ Գերմանիայում համախառն ներքին արդյունքի տեսակարար կշիռն աճել է 0,4%-ով։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 48264 ԱՄՆ դոլար է։

    Մեծ Բրիտանիա

    Աշխարհի զարգացած երկրների թոփ 5-ում վերջին տեղը զբաղեցրել է Միացյալ Թագավորությունը։ Շուրջ 2,825 տրիլիոն ԱՄՆ դոլար ցուցանիշի մակարդակը Մեծ Բրիտանիային թույլ տվեց լավագույն հնգյակից դուրս մղել Ֆրանսիային։

    Հ․Գ․

    Ճիշտ է, աշխարհի ամենազարգացած երկրների ցանկում Հայաստանը ՀՆԱ-ի մակարդակով անհամեմատ հեռու է վերոնշյալ երկրներից, այդուհանդերձ, ինչպես պնդում են մասնագետները, մեր երկիրը որոշակի հաջողություններ գրանցել է այս ուղղությամբ։ Այսպես, պաշտոնական տվյալներով, 2022 թվականի երրորդ եռամսյակի տվյալներովՀայաստանի ՀՆԱ–ն մեկ տարում աճել է 14,8 %–ով։ Միաժամանակ, սպասվում է, որ 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կկազմի 12,5%։ Նման կանխատեսում է արել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Վերլուծական աշխատանքների տնօրենության երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը․«Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում տարածաշրջանում աճի առումով առաջատարն է։ Մեր գնահատականներովՀՆԱ–ի աճն ընթացիկ տարում կարող է կազմել 12,5%։ Սա տնտեսության ամենասրընթաց աճը կլինի, հավանաբար, վերջին 15 տարվա ընթացքում»։

    Նրա խոսքով, նման ուժեղ տնտեսական ակտիվության համար խթան է հանդիսացել սպառողական պահանջարկի աճը։ Այստեղ իր դերն է խաղացել նաև օտարերկրացիների ներհոսքը Հայաստան` նախևառաջ Ռուսաստանից (2.5 անգամ ավելի, քան 2021 թվականին)։

    Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

    Սեռատարիքային բուրգ

    Հայաստան

    Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:

    Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15−­59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ:
    Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:

    Ամերիկայի միացյալ նահագներ

    Ինչպես ամբողջ աշխարհում այդպես նաև ԱՄՆ-ում և ՀՀ-ում տղաների ծնելիության թիվը ավելի մեծ է քան աղջիկներինը։ Համեմատելով ԱՄՆ-ի և ՀՀ-ի տարիքային խմբերում տարբերությունները կարող ենք ասել որ Հայաստանում ավելի մեծ է տղա երեխաների ծնելիության տոկոսը քան ԱՄՆ-ում, բայց Հայաստանում 20-29 տարեկան տղաների քանակը ավելի փոքր է քան աղջիկներինը, իսկ ԱՄՆ-ում հավասար են։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը պատերազմային վիճակում է։

    Ֆրանսիա

    Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

    Թեմա 10 փետրվարի 13-ի համար Դաս 31՝ ՀՀ տնտեսությունը

    • ՀՀ տնտեսության ներկայիս նկարագիրը
      Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևո­րագույն ոլորտներից մեկն է։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2020 թվականին կազմել է 819․3 միլիարդ դրամ, որի 53.1%-ը (435.6 միլիարդ դրամ) ձևավորվել է անասնաբուծական, 46.9%-ը (383.9 միլիարդ դրամ)՝ բուսաբուծական արտադրանքից: Վերջին տարիներին այս ցուցանիշը նվազման միտում ունի, մասնավորապես 2012-2021 թվականներին գյուղերում բնակչության թիվը նվազել է 3.7%-ով կամ 41 հազարով։ 2020 թվականին ագրոպարենային ոլորտի (կենդանական ու բուսական ծագման արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք) մասնաբաժինն արտահանման ընդհանուր ծավալի մեջ կազմել է 30.4% (774.3 մլն ԱՄՆ դոլար)։ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի հիմնական մարտահրավերներից և խնդիրներից են արտադրողականության և արդյունաբերության ցածր մակարդակը, մշակվող հողերի ցածր տեսակարար կշիռը, թույլ զարգացած ենթակառուցվածքները, գյուղատնտեսական գործունեության ավանդական մեթոդների և տեխնոլոգիաների լայնածավալ կիրառությունը և այլն։ Օրինակ, Հայաստանում առկա 445.6 հազ․ հա վարելահողերից 2018 թվականին նպատակային օգտագործվել է ընդամենը 242.8 հազ․ հա կամ շուրջ 54.5%, որը բավական ցածր ցուցանիշ է այսպիսի սակավահող երկրի համար։
    • Աշխարհի ամենազարգացած երկրները
      ԱՄՆ
      Միացյալ նահանգներում, հաշվետու ժամանակահատվածում, ՀՆԱ-ն կազմել է 20,494 տրլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի նման բարձր ցուցանիշ ԱՄՆ-ն ստացել է իր ազգային արժույթի՝ դոլարի շնորհիվ։ Այս արժույթն օգտագործվում է ամբողջ աշխարհում և համարվում է ամենակայուններից մեկը։ Ամերիկան ​​մտել է ՀՆԱ-ի ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների վարկանշային ցանկ՝ շնորհիվ այնպիսի կորպորացիաների, ինչպիսիք են Microsoft-ը և Google-ը։ Ամեն տարի Ամերիկայում նկատվում է երկրի ՀՆԱ-ի աճ՝ 2,2%-ի չափով։ Մեկ անձի համար ցուցանիշը կազմում է 62605 դոլար։
      Չինաստան
      Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 13,608 տրլն ԱՄՆ դոլար։ Չինաստանը չի զիջում իր դիրքերը և մնում է աշխարհի առաջատար տնտեսություններից մեկը։ Տնտեսագետների և ֆինանսական վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ այդ երկիրն ունի բոլոր հնարավորությունները մոտ ապագայում ԱՄՆ-ին գերազանցելու համար։ Դա հնարավոր է ՀՆԱ-ի ինտենսիվ աճի շնորհիվ։ Չինաստանի ՀՆԱ-ի մասնաբաժինը տարեկան աճում է 10%-ով։
    • Աշխարհի թույլ զարգացած երկները
      Քիչ զարգացած երկրների խմբում ընդգրկումը տալիս է որոշակի առավելություններ․ զարգացման կարիքների համար ֆինանսական աջակցություն ստանալու արտոնյալ պայմաններ, արտոնյալ մուտք շուկաներ, ՄԱԿ-ի ծրագրերով տեխնիկական աջակցություն և այլն։ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը տվյալ երկրների համար ունի հատուկ ծրագիր և այս խմբի պետությունների տնտեսական իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույց։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ամենաքիչ զարգացած երկրներն ունեն մի շարք արտոնություններ, մասնավորապես, նրանց ավելի երկարաժամկետ են տրվում ԱՀԿ-ի անհատական համաձայնագրերի իրականացման համար։
    • Երկրներ, որոնց տնտեսությունը կախված է նավթից
      Նավթ արտահանող երկրների կազմակերպություն (ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ, 14 երկրների միջպետական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1960 թվականին Բաղդադում առաջին հինգ անդամների կողմից (Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա և Վենեսուելա)։ Գլխամասային գրասենյակը 1965 թվականից մինչ այսօր գտնվում է Վիեննայում։ Քանի որ 2018 թվականի սեպտեմբերին 15 անդամ երկրները հաշվառել են նավթի համաշխարհային արտադրության 44%-ը և աշխարհի բացահայտված նավթային պաշարների 81.5%-ը, այդ պատճառով ՕՊԵԿ-ն ունի հսկայական ազդեցություն նավթի համաշխարհային գների վրա, որոնք որոշվում են նավթային բազմազգ կազմակերպություների «Յոթ քույրեր» խմբի կողմից։
    • Երկրներ, որոնց տնեսությունը կախված է արտաքին շուկայից
    Posted in Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

    Թեմա 9․ ՀՀ բնակչության տեղաբաշխումը.տարաբնակեցում

    Բացատրել Հայաստանում բնակչության տեղաբաշխման առանձնահատկությունները
    Հայաստանի բնակչություն տեղաբաշխման վրա մեծ ազդություն են թողնում բնական պայմանները ռելիեֆը, տեղանքի բացարձակ բարձրություն, լեռնալանջերի կողմնադրությունը և թեքությունը, մարկերևույթի մասնատվածությունը և ուղղորդվածություն, կլիման ջերմապահովվածությունը և խոնավապահովվածությունը, ջրագրությունը, հողաբուսական ծածկույթի առանձնահատկություններ։

    Համեմատել այլ երկրների և տարածաշրջանների հետ
    Այլ երկներում հյուսիսից հարավ, արևմուտք արևելք, մի տարածաշրջանից դեպի մեկ այլ տարածաշրջան, մի վարչատարածքային միավորից դեպի մեկ այլ վարչատարածքային միավոր։

    Քարտեզի օգնությամբ ցույց տալ առավել խտաբնակ շրջանները,բացատրել պատճառները

    Բացատրել գոյւղական և քաղաքային բնակավայրերի տարբերությունը, առանձնացման սկզբունքները,  ուրբանիզացման մակարդակի առանձնահատկությունները
    Բնակչության խտությունը բնութագրում է որոշակի տարածքում բնակչության միջինացված բաշխումն ըստ տարածքի միավոր մակերեսի, ապա տարաբնակեցում արտահայտում է նույն այդ տարածքի սահմաններում բնակչության բաշխումն ու վերաբաշխումն ըստ բնակավայրերի տեսակների գյուղ, քաղաք և համակարգերի ցանցերի։ Առաջնորդվելով բնակավայրերի պարզ  դասակարգմամբ՝ կարելի է տարանջատել երկու հիմնական խումբ գյուղեր և քաղաքներ, ինչի համաձայն էլ՝ միմյանցի տարբերակել գյուղական տարաբնակեցումը, և քաղաքային տարաբնակեցումը։  Բնակավայրերի ցանցի խտությունը, բնակավայրերի չափերն ու տեղաբաշխման համայնապատկերը էապես կախված են տվյալ երկրի բնական պայմաններից, բնական պաշարներից ռեսուրսների, հասարակական արտադրության կառուցվածքից, տեղաբաշխման առանձնահատկություններից և մասնագիտացումից, արտադրողական ուժերի զարգացման և կրթական մակարդակներից, հաղորդակցության ուղիների ցանցի խտությունից և որակից։

    Առաջադրանք 

    1. Կազմել ՀՀ քաղաքների և գյուղերի թվաքանակի և տեղաբաշխաման աղյուսակ
      Բնակչության խտություն մարդ։ Բնակչության խտության ցուցանիշները ժամանակի ընթացքում անվերապահորեն փոփոխվում են։ Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում բնակրության միջին խտություն 1828թ․ կազմում էր 3-4 մարդ/քառ․ կմ, 1913թ․` 35 մարդ/քառ․ կմ, 1979թ․՝ 105 մարդ/քառ․ կմ, իսկ այժմ՝ 112-115 մարդ/քառ․ կմ։
    2. Ստեղծել ցուցադրական նյութ մեկ քաղաքի և գյուղի մասին
      Հայաստանի  հանրապետության գյուղերի առանձնահատկություններ բնակրության շուրջ 75%-ն ապրում է միջին մեծությամբ 1001-3000 բնակիչ և խոշոր 3001-ից աբելի բնակիչ գյուղերում, իսկ 14 գյուղ կա, որոնցից յուրաքանչյուրում ապրում է ավելի քան 5000 բնակիչ։ Խոշոր գյուղերի գերակշռող մասը գտնվում է Արարատյան դաշտում, Գեղարքունիքի, Լոռվա և Շիրակի մարզերում։ Առավել խոշոր գյուղերից են Վարդենիկը (Գեղարքունից), Ախուրյան (Շիրակ), Այնթապը (Արարատ), Օձունն ու Մերձավանը (Լոռի) և այլն  առանձնահատկությունների։
    Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

    Թեմա 8․ ՀՀ բնակչության ազգային կազմը և աշխատանքային ռեսուրսները

    1. Գրել բնակչության կազմ, աշխատանքային ռեսուրսներ հասկացությունների բացատրությունը
      ՀՀ բնակչության ազգային կազմով աշխարհի առավել միատարր երկրներից է: Հիմնական ազգը հայերը:
      ՀՀ թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են երրորդ տեղում ռուսներն են:
      ՀՀ մյուս ազգերց համեմատաբար մեծաքանակ են ասորիները, քրդերը, ուկրինացիներ, վրացիները և հույները:
    2. Բերել օրինակներ  ՀՀ-ում ազգային կազմի առանձնահատկություններից
      Ազգային փոքրամասնությունները կարող են ունենալ ազգային դպրոց, զարգացնել ազգային մշակույթը, պահպանել ազգային ավանդույթները:
    3. Բացատրել աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակիչների տարբերությունը
      Աշխատանքային ռեսուսների քանակը պայմանավորված է բնակչության ընդանուր քանակով և տարիքային կազմով: Այն մեծ է, եթե մեծ է բնակչության ընդանուր թիվը և այդ թվում աշխանունաք տարիքի բնակչության բաժինը: Ներկայումս ՀՀ աշխատանքային ռեսուսների քանակը 2,26 մլն է: Դա կազմում է բնակչության ընդհանուր թվի ավելի քան 70% -ը: Այդ ցուցանիշը ավելի բարձր է Երևանում և առավել քաղաքաբնակ Շիրակի, Լոռու, և Կոտայքի մարզերում: Որակական ցուցանիշը ուղղակիօրեն կախված է բնակչության կրթական և մշակույթային մակարդակից:
    4. Ներկայացնել ՀՀ-ում կրթական մակարդակի որակը
      Կրթական ամենացածր մակարդակիներից կարող է համարվել, քանի որ չունի անհրաժեշտ մասնագիտական որակավորում ժամանակակից արտադրություն կազմակերպելու համար: Ներկայումս մեր երկրի գրեթե ամբողջ բնակչությունը գրագետ է: Ամբողջ երիտասարդությունը պարտադիր ստանում է հիմնական, իսկ ճնշող մեծամասնությունը լրիվ միջնակարգ կրթություն: Շատ են բարձրագույն կրթությամբ մասնագետները:
    5. Կազմել դիագրամ՝ նշելով Հայաստանի ազգային կազմը
      Հիմնականում Հայաստանում շատ զբաղեցնում են հայերը կարելի է ասել 98%-ը։
      Եզդիներից կա 35.000 մարդ։
      Ռուսները նույնպես քիչ չեն և 14.000 հոգի։
      Ասորիներ քրնդեր, ուկրաինացիներ, վրացիներ, հույներ ոչ այդքան շատ են ընդհամենը 3000 հոգի կամ ավելի քիչ:
    6. Համացանցից գտնել տեղեկություններ, թե Հայաստանը կրթական մակարդակով աշխարհում որերոդ տեղում է 
      Հայաստանի կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։ Հայաստանի հիմնական ընդհանուր կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-9 դասարաններ) պարտադիր է։ Միջնակարգ կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-12 դասարաններ) պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց (6) տարեկանից։ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն են՝ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)։ Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական (մանկապարտեզ), տարրական/կրտսեր (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ) դպրոցը։ Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական (իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում), բարձրագույն մասնագիտական (բակալավրիատ, մագիստրատուրա, իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա)։
    Posted in Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

    Թեմա 6․ՀՀ ջրագրությունը, գետերը

    Առաջադրանք, որ պետք է կատարել word ֆայլում և ներկայացնել դասարանում

    1. Թվարկել  ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում
      երմուկի ջրվեժ (Ջրահարսի վարսեր)-ը գտնվում է Արփագետի ավազանում, Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի վտակի վրա, և Թռչկանի ջրվեժը Փամբակի վտակ (Չիչկանի վրա)։
    2. Թվարկել ՀՀ ջրաբարները,գրել, որ գետերի վրա են գտնվում, ինչ նշանակություն ունեն
      Ախուրյանի ջրամբարը կառուցվել է Ախուրյան գետի վրա, որպես արհեստական լիճ ՀՀ և Թուրքիայի սահմանագլխին: Մակերեսը կազմում է 54 կմ² , ջրի ծավալը` 525 մլն մ³:
      Արփիի ջրամբար գտնվում է Աշոցքի սարահարթում, 1950-ից վերածվել է ջրամբարի:
      Կեչուտի ջրամբարը համարվում է արհեստական լիճ Վայոց ձորի մարզում, այնգ գտնվում է Արփա գետի հովտում Ջերմուկ քաղաքին մոտ: Ծառայում է Արփա-Սևան ջրատարով Արփա գետի ջրերի մի մասը Սևանա լիճ մղելու համար: Մակերեսը` 130 , ջրի ծավալը` 24 մլն մ³:
      Ազատի ջրամբարը գտնվում է Արարատի մարզում՝  Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Մակերեսը 85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Հիմնականում օգտագործվում է ոռոքման համար։
    3. Կազմել գետ- մարզ- քաղաք եռյակներ
      Վայոց ձոր-Եղեգնաձոր-Արփա գետ
      Լոռու մարզ-Ստեփանավան-Դեբետ գետ
      Սյունիքի մարզ-Սիսիան-Որոտան գետ
      Վայոց ձորի մարզ-Եղեգնաձոր-Եղեգիս գետ
      Սյունիքի մարզ-Մեղրի-Արաքս գետ։
    4. Իմանալ գետերի երկարությունները

    Լրացուցիչ աշխատանք լուծել խնդիրը/աշխատանքը կանենք դասարանում։

    • ապանշված էՈրոշե՛ք Ախ րյան գետի անկ ﬓ թեք թյ նը (գետաբերանի բացարձակ բարձր թյ նը 950 մ է):