Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

Աշխարհի ամենազարգացած երկրները

ԱՄՆ

Միացյալ նահանգներում, հաշվետու ժամանակահատվածում, ՀՆԱ-ն կազմել է 20,494 տրլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի նման բարձր ցուցանիշ ԱՄՆ-ն ստացել է իր ազգային արժույթի՝ դոլարի շնորհիվ։ Այս արժույթն օգտագործվում է ամբողջ աշխարհում և համարվում է ամենակայուններից մեկը։ Ամերիկան ​​մտել է ՀՆԱ-ի ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների վարկանշային ցանկ՝ շնորհիվ այնպիսի կորպորացիաների, ինչպիսիք են Microsoft-ը և Google-ը։ Ամեն տարի Ամերիկայում նկատվում է երկրի ՀՆԱ-ի աճ՝ 2,2%-ի չափով։ Մեկ անձի համար ցուցանիշը կազմում է 62605 դոլար։

Չինաստան

Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 13,608 տրլն ԱՄՆ դոլար։ Չինաստանը չի զիջում իր դիրքերը և մնում է աշխարհի առաջատար տնտեսություններից մեկը։ Տնտեսագետների և ֆինանսական վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ այդ երկիրն ունի բոլոր հնարավորությունները մոտ ապագայում ԱՄՆ-ին գերազանցելու համար։ Դա հնարավոր է ՀՆԱ-ի ինտենսիվ աճի շնորհիվ։ Չինաստանի ՀՆԱ-ի մասնաբաժինը տարեկան աճում է 10%-ով։

Ճապոնիա

ՀՆԱ-ի մակարդակով երրորդ տեղում Ճապոնիան է։ Չնայած այն հանգամանքին, որ տնտեսագետները կանխատեսում են Ճապոնիայի ցուցանիշների աճի մասնակի նվազում, այս երկրի ՀՆԱ-ն այսօր հավասար է 4,970 տրիլիոն ԱՄՆ դոլարի։ Վիճակագրության համաձայն՝ պետության ՀՆԱ-ի տեսակարար կշիռն ավելանում է 1,5%-ով։ Ցուցանիշների աճը պայմանավորված է մեքենաների, կենցաղային տեխնիկայի, համակարգիչների և այլ էլեկտրոնային ապրանքների կայուն արտահանմամբ։ Ճապոնիայի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմում է 39309 ԱՄՆ դոլար։

Գերմանիա

Ներկայացվող ցանկում չորրորդ տեղը զբաղեցնում է Գերմանիան՝ տարեկան 3,996 տրլն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով։ Երկիրը կարողացել է նման ցուցանիշների հասնել Volkswagen ավտոմեքենաների, արդյունաբերական սարքավորումների և կենցաղային տեխնիկայի արտահանման շնորհիվ։ Նախորդ տարվա համեմատ Գերմանիայում համախառն ներքին արդյունքի տեսակարար կշիռն աճել է 0,4%-ով։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 48264 ԱՄՆ դոլար է։

Մեծ Բրիտանիա

Աշխարհի զարգացած երկրների թոփ 5-ում վերջին տեղը զբաղեցրել է Միացյալ Թագավորությունը։ Շուրջ 2,825 տրիլիոն ԱՄՆ դոլար ցուցանիշի մակարդակը Մեծ Բրիտանիային թույլ տվեց լավագույն հնգյակից դուրս մղել Ֆրանսիային։

Հ․Գ․

Ճիշտ է, աշխարհի ամենազարգացած երկրների ցանկում Հայաստանը ՀՆԱ-ի մակարդակով անհամեմատ հեռու է վերոնշյալ երկրներից, այդուհանդերձ, ինչպես պնդում են մասնագետները, մեր երկիրը որոշակի հաջողություններ գրանցել է այս ուղղությամբ։ Այսպես, պաշտոնական տվյալներով, 2022 թվականի երրորդ եռամսյակի տվյալներովՀայաստանի ՀՆԱ–ն մեկ տարում աճել է 14,8 %–ով։ Միաժամանակ, սպասվում է, որ 2022 թվականին Հայաստանի ՀՆԱ–ի աճը կկազմի 12,5%։ Նման կանխատեսում է արել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Վերլուծական աշխատանքների տնօրենության երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը․«Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում տարածաշրջանում աճի առումով առաջատարն է։ Մեր գնահատականներովՀՆԱ–ի աճն ընթացիկ տարում կարող է կազմել 12,5%։ Սա տնտեսության ամենասրընթաց աճը կլինի, հավանաբար, վերջին 15 տարվա ընթացքում»։

Նրա խոսքով, նման ուժեղ տնտեսական ակտիվության համար խթան է հանդիսացել սպառողական պահանջարկի աճը։ Այստեղ իր դերն է խաղացել նաև օտարերկրացիների ներհոսքը Հայաստան` նախևառաջ Ռուսաստանից (2.5 անգամ ավելի, քան 2021 թվականին)։

Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

Սեռատարիքային բուրգ

Հայաստան

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:

Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15−­59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։ Նման բաժանումն անշուշտ պայմանական է և տարբեր երկրներում կարող է այլ տեսք ունենալ:
Ընդունված է բնակչության տարիքային կազմը ներկայացնել սեռային կազմի հետ և գրաֆիկորեն ցույց տալ սեռատարիքային բուրգով:

Ամերիկայի միացյալ նահագներ

Ինչպես ամբողջ աշխարհում այդպես նաև ԱՄՆ-ում և ՀՀ-ում տղաների ծնելիության թիվը ավելի մեծ է քան աղջիկներինը։ Համեմատելով ԱՄՆ-ի և ՀՀ-ի տարիքային խմբերում տարբերությունները կարող ենք ասել որ Հայաստանում ավելի մեծ է տղա երեխաների ծնելիության տոկոսը քան ԱՄՆ-ում, բայց Հայաստանում 20-29 տարեկան տղաների քանակը ավելի փոքր է քան աղջիկներինը, իսկ ԱՄՆ-ում հավասար են։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը պատերազմային վիճակում է։

Ֆրանսիա

Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

Թեմա 10 փետրվարի 13-ի համար Դաս 31՝ ՀՀ տնտեսությունը

  • ՀՀ տնտեսության ներկայիս նկարագիրը
    Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևո­րագույն ոլորտներից մեկն է։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2020 թվականին կազմել է 819․3 միլիարդ դրամ, որի 53.1%-ը (435.6 միլիարդ դրամ) ձևավորվել է անասնաբուծական, 46.9%-ը (383.9 միլիարդ դրամ)՝ բուսաբուծական արտադրանքից: Վերջին տարիներին այս ցուցանիշը նվազման միտում ունի, մասնավորապես 2012-2021 թվականներին գյուղերում բնակչության թիվը նվազել է 3.7%-ով կամ 41 հազարով։ 2020 թվականին ագրոպարենային ոլորտի (կենդանական ու բուսական ծագման արտադրանք, պատրաստի սննդի արտադրանք) մասնաբաժինն արտահանման ընդհանուր ծավալի մեջ կազմել է 30.4% (774.3 մլն ԱՄՆ դոլար)։ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի հիմնական մարտահրավերներից և խնդիրներից են արտադրողականության և արդյունաբերության ցածր մակարդակը, մշակվող հողերի ցածր տեսակարար կշիռը, թույլ զարգացած ենթակառուցվածքները, գյուղատնտեսական գործունեության ավանդական մեթոդների և տեխնոլոգիաների լայնածավալ կիրառությունը և այլն։ Օրինակ, Հայաստանում առկա 445.6 հազ․ հա վարելահողերից 2018 թվականին նպատակային օգտագործվել է ընդամենը 242.8 հազ․ հա կամ շուրջ 54.5%, որը բավական ցածր ցուցանիշ է այսպիսի սակավահող երկրի համար։
  • Աշխարհի ամենազարգացած երկրները
    ԱՄՆ
    Միացյալ նահանգներում, հաշվետու ժամանակահատվածում, ՀՆԱ-ն կազմել է 20,494 տրլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի նման բարձր ցուցանիշ ԱՄՆ-ն ստացել է իր ազգային արժույթի՝ դոլարի շնորհիվ։ Այս արժույթն օգտագործվում է ամբողջ աշխարհում և համարվում է ամենակայուններից մեկը։ Ամերիկան ​​մտել է ՀՆԱ-ի ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների վարկանշային ցանկ՝ շնորհիվ այնպիսի կորպորացիաների, ինչպիսիք են Microsoft-ը և Google-ը։ Ամեն տարի Ամերիկայում նկատվում է երկրի ՀՆԱ-ի աճ՝ 2,2%-ի չափով։ Մեկ անձի համար ցուցանիշը կազմում է 62605 դոլար։
    Չինաստան
    Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 13,608 տրլն ԱՄՆ դոլար։ Չինաստանը չի զիջում իր դիրքերը և մնում է աշխարհի առաջատար տնտեսություններից մեկը։ Տնտեսագետների և ֆինանսական վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ այդ երկիրն ունի բոլոր հնարավորությունները մոտ ապագայում ԱՄՆ-ին գերազանցելու համար։ Դա հնարավոր է ՀՆԱ-ի ինտենսիվ աճի շնորհիվ։ Չինաստանի ՀՆԱ-ի մասնաբաժինը տարեկան աճում է 10%-ով։
  • Աշխարհի թույլ զարգացած երկները
    Քիչ զարգացած երկրների խմբում ընդգրկումը տալիս է որոշակի առավելություններ․ զարգացման կարիքների համար ֆինանսական աջակցություն ստանալու արտոնյալ պայմաններ, արտոնյալ մուտք շուկաներ, ՄԱԿ-ի ծրագրերով տեխնիկական աջակցություն և այլն։ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը տվյալ երկրների համար ունի հատուկ ծրագիր և այս խմբի պետությունների տնտեսական իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույց։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ամենաքիչ զարգացած երկրներն ունեն մի շարք արտոնություններ, մասնավորապես, նրանց ավելի երկարաժամկետ են տրվում ԱՀԿ-ի անհատական համաձայնագրերի իրականացման համար։
  • Երկրներ, որոնց տնտեսությունը կախված է նավթից
    Նավթ արտահանող երկրների կազմակերպություն (ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ, 14 երկրների միջպետական կազմակերպություն, որը հիմնադրվել է 1960 թվականին Բաղդադում առաջին հինգ անդամների կողմից (Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա և Վենեսուելա)։ Գլխամասային գրասենյակը 1965 թվականից մինչ այսօր գտնվում է Վիեննայում։ Քանի որ 2018 թվականի սեպտեմբերին 15 անդամ երկրները հաշվառել են նավթի համաշխարհային արտադրության 44%-ը և աշխարհի բացահայտված նավթային պաշարների 81.5%-ը, այդ պատճառով ՕՊԵԿ-ն ունի հսկայական ազդեցություն նավթի համաշխարհային գների վրա, որոնք որոշվում են նավթային բազմազգ կազմակերպություների «Յոթ քույրեր» խմբի կողմից։
  • Երկրներ, որոնց տնեսությունը կախված է արտաքին շուկայից
Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

Թեմա 8․ ՀՀ բնակչության ազգային կազմը և աշխատանքային ռեսուրսները

  1. Գրել բնակչության կազմ, աշխատանքային ռեսուրսներ հասկացությունների բացատրությունը
    ՀՀ բնակչության ազգային կազմով աշխարհի առավել միատարր երկրներից է: Հիմնական ազգը հայերը:
    ՀՀ թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են երրորդ տեղում ռուսներն են:
    ՀՀ մյուս ազգերց համեմատաբար մեծաքանակ են ասորիները, քրդերը, ուկրինացիներ, վրացիները և հույները:
  2. Բերել օրինակներ  ՀՀ-ում ազգային կազմի առանձնահատկություններից
    Ազգային փոքրամասնությունները կարող են ունենալ ազգային դպրոց, զարգացնել ազգային մշակույթը, պահպանել ազգային ավանդույթները:
  3. Բացատրել աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակիչների տարբերությունը
    Աշխատանքային ռեսուսների քանակը պայմանավորված է բնակչության ընդանուր քանակով և տարիքային կազմով: Այն մեծ է, եթե մեծ է բնակչության ընդանուր թիվը և այդ թվում աշխանունաք տարիքի բնակչության բաժինը: Ներկայումս ՀՀ աշխատանքային ռեսուսների քանակը 2,26 մլն է: Դա կազմում է բնակչության ընդհանուր թվի ավելի քան 70% -ը: Այդ ցուցանիշը ավելի բարձր է Երևանում և առավել քաղաքաբնակ Շիրակի, Լոռու, և Կոտայքի մարզերում: Որակական ցուցանիշը ուղղակիօրեն կախված է բնակչության կրթական և մշակույթային մակարդակից:
  4. Ներկայացնել ՀՀ-ում կրթական մակարդակի որակը
    Կրթական ամենացածր մակարդակիներից կարող է համարվել, քանի որ չունի անհրաժեշտ մասնագիտական որակավորում ժամանակակից արտադրություն կազմակերպելու համար: Ներկայումս մեր երկրի գրեթե ամբողջ բնակչությունը գրագետ է: Ամբողջ երիտասարդությունը պարտադիր ստանում է հիմնական, իսկ ճնշող մեծամասնությունը լրիվ միջնակարգ կրթություն: Շատ են բարձրագույն կրթությամբ մասնագետները:
  5. Կազմել դիագրամ՝ նշելով Հայաստանի ազգային կազմը
    Հիմնականում Հայաստանում շատ զբաղեցնում են հայերը կարելի է ասել 98%-ը։
    Եզդիներից կա 35.000 մարդ։
    Ռուսները նույնպես քիչ չեն և 14.000 հոգի։
    Ասորիներ քրնդեր, ուկրաինացիներ, վրացիներ, հույներ ոչ այդքան շատ են ընդհամենը 3000 հոգի կամ ավելի քիչ:
  6. Համացանցից գտնել տեղեկություններ, թե Հայաստանը կրթական մակարդակով աշխարհում որերոդ տեղում է 
    Հայաստանի կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։ Հայաստանի հիմնական ընդհանուր կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-9 դասարաններ) պարտադիր է։ Միջնակարգ կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-12 դասարաններ) պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց (6) տարեկանից։ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն են՝ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)։ Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական (մանկապարտեզ), տարրական/կրտսեր (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ) դպրոցը։ Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական (իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում), բարձրագույն մասնագիտական (բակալավրիատ, մագիստրատուրա, իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա)։
Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

ՀՀ մակերևույթի առանձնահատկությունները

  • Ինչպիսի՞ ռելիեֆի ձևեր են տարածված հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզում: 
    Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։ ՀՀ հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզում տարածված էրոզիոն հովիտներից նշանավոր են Քասաղի, Հրազդանի, Ազատի, Արգիճիի և Արփայիվերին հոսանքի զառիթափ, մինչև 100−200 մ խորության լանջերով կանիոնները։
  •  Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք մարզի հրաբխային խոշոր լեռնավահաններն սարավանդները: 
  • Ուշադիր զննե՛ք ՀՀ ֆիզիկական քարտեզը: Ինչո՞ւ ծալքաբեկորավոր շրջաններում մակերևույթն ավելի ժեղ է մասնատված, քան հրաբխայինում:
    Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։ 
  • Ի՞նչ գործոններ են ազդել Արարատյան դաշտի մակերևույթի ձևավորման վրա:
    Արարատյան դաշտը Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում է: Այն Արարատյան գոգավորության հատակն է՝ եզրավորված Արագած, Գեղամա, Սիս և Մասիս, Հայկական Պար լեռներով և ծովի մակերևույթից 800–1000 մ բարձրության վրա է գտնվում: Այն ունի ավելի քան 100 կմ երկարություն և մինչև 25 կմ լայնություն, հյուսիսային սահմանը հասնում է Ախուրյան և Արաքս գետերի միախառնման շրջանը, իսկ հարավայինը՝ մինչև Գայլի դրունք լեռնանցքը: Արարատյան դաշտն չոր ցամաքային կլիմա ունի: Ամառը շոգ է, ձմեռը՝ չափավոր ցուրտ: Գարունը շատ կարճատև է, իսկ աշունը՝ տևական և համաչափ տաք և ցուրտ: Լանդշաֆտը կիսաանապատային է:
Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

Հայկական լեռնաշխարհի ջրագրական ցանցը

  • կազմել Հայկական լեռնաշխարհի գետերի ցանկ՝ երկարություն, ակունք,ջրային ավազան
    Եփրատ-3065, Արծրունու ակունք,
    Տիգրիս-1900, Եփրատ
    Կուր-1364, Կասպից ծով
    Արաքս-1072, Կուր
    Արածանի-650, Արևմտյան Եփրատ
    Ճորոխ-438, Սև ծով,
    Ախուրյան-186, Արաքս
    Որոտան-179, Արաքս
    Դեբեդ-152, 178, Խրամ
    Հրազդան-Արաքս, 141:
  • կազմել Հայկական լեռնաշխարհի լճերի ցանկը՝ խորություն, մակերես, աղիություն, ձկնատեսակներ, գտնվելու վայր
Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, մակերևույթի ձևերը.

Ծանոթանալ թեմային համացանցից կամ էլեկտրոնային դասագրքի դաս 3, էջ 10.

  • Նշել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները
    Երկրաբանական կառուցվածքի առումով Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի ինքնատիպ տարածքներից է։ Այստեղ կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները (ապարները):
  •  Ինչ ֆիզիկաաշխարհագրական միավորներից է կազմաված լեռնաշխարհը
    Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։Այն բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Բարձրավանդակն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով ու միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով ու արագահոս գետերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Ամենաբարձր կետը Մասիս (Արարատ) լեռն է, որն ունի 5 165 մետր բարձրություն։
  • Քարտեզի վրա կարողանալ ցույց տալ՝  եզրային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն իրենց գագաթներով, լեռնագագաթները, հրաբխային լեռնավահանները, բարձրավանդակները

Գործնական աշխատանք

  • Էլեկտրոնային ուրվագծային քարտեզի վրա գծագրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը

Խնդիր

  • Որոշե՛ք Սիփան լեռան գագաթին օդի ջերմաստիճանը, եթե նույն պահին Վանա լճի ափին (1800 մ) այն +12O է: