Posted in Հայոց լեզու, Հայոց լեզու 9, Ընտրությամբ գործունեություն

Քերականական աշխատանք

Առաջադրանք 1. Կազմել 2 պարզ համառոտ, 2 պարզ ընդարձակ, 2 բարդ համադասական և 2 բարդ ստորադասական նախադասություն։
Ես քայում եմ։Ես նայում եմ։
Ես արագ եմ քայլում։Ես ուշադիր եմ նայում։
Մինչ նա կհասներ, տղամարդուն արդեն սպանել էին։Նա ասաց իր ասելիքը և հեռացավ սենյակից։
Նա պարում էր խնջույքի ժամանակ, լուսանկարելով մարդկանց և կատակներ անելով։Նա պատրաստում էր ճաշը, որը դրված էր գազին։

Առաջադրանք 2.Գտնել ենթակաները (նշել՝ ինչ խոսքի մասով են արտահայտված) և ստորոգյալները(նշել պարզ են, թե բաղադրյալ)։

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Ենթակա
Աղքատ մարդ-ածական
Ստորոգյալ
Աշխատում էր-բաղադրյալ ստորոգյալ
չարչարվում էր-բաղադրյալ ստորոգյալ

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ Աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։