Posted in Գրականություն 9

Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը Հայոց պատմություն   

1918 թվականի գարնանը թուրքրեը 50 հազարանոց զորքը կենտրոնացրել էին Կովկասյան ճակատում: Նրանք ծրագրել էին գրավել Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Ղազաստան և Հյուսիսային Իրան:

Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ մայիսի 15_ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը: Թուրքական զորքի մի խումբ Ալեքսանդապոլից գնաց Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը Վանաձոր: Հայկական ազգային զորամասերը չէին կարող երկարատև դիմադրություն ցույց տալ:
Ստեղծվեց Երևանյան զորախումբը Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ:

Մայիսի 21-ին թուրքական ուժերը գրավեցին Սարդարապատը: Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամատը: Հայկական զինուժը վերադարձրեց թշնամու կողմից գրաված Սարդարապատը:
Սարդարապատի ճակատամարտին զուգընթաց ահեղ մարտեր էին գնում Բաշ-Ապարանում և Վանաձորում: Մայիսի 22-ին թուրքական մի զորք, գրավելով Սպիտակը շարժվեց դեպի Բաշ-Ապարան ցանկանալով գրավել Երևանը: Հայկական զորամասը Դրոյի ղեկավարության կասեցրեց թուրքերի առաջընթացը:
Մայիսի 24-28 ահեղ մարտեր տեղի ունեցան Վանաձորում: Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ: Թշնամին ի վերջո գրավեց Վանաձորը և շարժվեց առաջ:


Մայիսյան հերոսամատը ամբողջ հայ ժողովրդի ազգային միասնականության հաղթանակն էր:

Posted in Գրականություն 9

Կարմիր գլխարկը մարսեցու տեսանկյունից: Էրիկ Բերն

Ա) Լրացրե’ք մտքերն ըստ ստեղծագործության.
Կարմիր գլխարկի մայրը անհոգի էր, որովհետև աղջիկը բացարձակ չէր հետաքրքրում նրան կամ որ մայրը ցանկանում էր նրանից ազատվել։
Աղջիկը հիմար էր, որովհետև ինչպե՞ս կարող էր նա, տեսնելով գայլի աչքերը, ականջները, թաթերն ու ժանիքները, մտածել, որ դիմացն իր տատիկն է։ Ինչու՞ միանգամից չփախչել։
Գայլը երիտասարդ տարիներին Նիցշե է կարդացել, քանի որ (եթե նա կարողանում է խոսել և գլխարկ գործել, ինչու՞ չկարդալ)։ Գայլի կարգախոսն է․ ապրիր վտանգներով լի և մահացիր փառքով։
Տատիկը արկածների հույս ուներ, քանի որ ինչ֊որ արկածների հույս ունի, այնպիսի մի բանի, ինչ չէր կարող լինել, եթե նա բարեկամների հետ ապրեր։ Գուցե հենց այդ պատճառով էլ նա չի ցանկանում միասին կամ նրանց հարևանությամբ ապրել։
Գայլին պետք է հեռու մնալ աղջիկներից և նրանց տատիկներից, որովհետև կարճ ասած՝ գայլին չի կարելի անտառով մենակ զբոսնել։

Բ) Ո՞րն է պատմվածքի արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում․
հումորը,
Կարծում եմ տեքստը գրված է հումուրով, քանի որ հեքիաթը արտահայտում է մեկ այլ իմաստ, բայց նաև շատ հետաքրքիր և զվարճալի էր։
ենթատեքստային արտահայտությունները,
հարցադրումների անսպասելիությունը,
հարցադրումների տրամաբանվածությունը,
Հարցերը շատ տրամաբանական էին, քանի որ իսկապես ինչո՞ւ է մայրը փոքրիկ աղջկան ուղարկում միայնակ անտառ որտեղ կան շատ կենդանիներ։
հեքիաթի քննարկման նոր մոտեցումը։

Կարծում եմ այս տարբերակը, քանի որ հեքիաթին մենք միշտ մոտեցել ենք, որպես մանկական, խրատական հեքիաթ, բայց երբ նայում ես այլ հայացքից ստացվում է, որ հեքիաթը այլ բան է խորհրդանշում։

Posted in Գրականություն 9

Նամակ  դստերը։ Ֆրենսիս  Սքոթ  Ֆիցջերալդ

Առաջադրանքներ


Ա) Դո՛ւրս գրեք այն նախադասությունները, որոնք համապատասխանում են հետևյալ մտքերին․

  • ապրի՛ր ներկայով
    Անցյալի  մասին  մի  մտածիր։
  • մի՛ մտածիր, թե հետո ինչ կլինի
    Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս։
  • մի՛ կարևորիր ուրիշի կարծիքը
    Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի: 
  • վախկոտ մի՛ եղիր
    Աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:
  • անելիքիդ լո՛ւրջ մոտեցիր։
    Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:


Բ) Դո՛ւրս գրեք նախադասություններ, որոնք գրված մտքերին հակասում են․

  • Պետք չէ մտածել՝ ուրիշներից լա՞վն ես, թե՞ վատը։
    Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
  • Մի՛ կարևորիր, թե ինչպես ես տիրապետում  սեփական մարմնիդ։
    Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը ՝ գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
  • Երջանկությունն ու դժբախտությունն են որոշում քո կյանքի ընթացքը։
    Շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  
  • Կարևոր չէ, թե ինչպես ես հաղորդակցվում մարդկանց հետ։
    Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում
Posted in Գրականություն 9

Տոնինո Գուերա «Սերը»

Ֆեդերիկո Ֆելլինին մահից երկու օր առաջ ասաց. «Ո՛նց եմ ուզում մի անգամ էլ սիրահարվել»։ Ես ցնցված էի։ Ամենածայրին մարդն ուզում է մի անգամ էլ սեր ապրել, ճախրել երկրի վրա, ենթարկվել նրան, ում ուզում է ենթարկվել, հոգում լսել նվագախմբի երաժշտությունը:
Նա կնոջ մասին չէր ասում։ Ուզում էր ասել՝ սերը կյանքի կախարդական պահերից մեկն է։ Երբ սիրում ես, դադարում ես պարզապես մարդ լինելուց, դառնում ես բույր։ Չես քայլում գետնի վրա, այլ ճախրում ես։ Այ, սիրահարվածության այդ վիճակն էլ հենց կարևորն է կյանքում։ Եվ կարևոր չէ՝ ինչի ես սիրահարված՝ կնոջ, աշխատանքին, աշխարհին թե կյանքին:
Սերը ուրախություն կամ թախիծ չէ, պարգև կամ փորձություն չէ, այլ այդ բոլորը միասին մի ճանապարհորդություն՝ հեքիաթային ու կախարդական մի երկիր, արահետ է դեպի գաղտնիքը, որ պիտի բացահայտես։ Սերը միշտ էլ անցնում է, ամեն ինչ իր վերջն ունի։ Բայց մի վիճակը միշտ լցվում է մյուսի մեջ, և այդ մյուսը կարող է ավելի ուժեղ զգացում լինել, քան սիրահարվածությունն է։
Այսօրվա ամուսնությունները երկարատև չեն, և նախկին սիրահարվածները զրկվում են մեծ բացահայտումից՝ ի՛նչ հրաշալի բան է միասին՝ ձեռք ձեռքի տված գնալ դեպի մահը։ Շատերին թվում է, թե նոր հարաբերությունները ավելի սուր զգացողություններ կբերեն։ Այդպես չէ։ Իտալերեն մի արտահայտություն կա՝ «վոլեր բենե»։ Բառացի դա նշանակում է «լավը ցանկանալ»։ Կա «ամարե»՝ սեր բառը, բայց կա «վոլեր բենեն»։ Դա այն է, երբ մարդուն վերաբերվում ես այնպես, որ նրանից մոտ ուրիշ մեկը չունես։ «Ամարեն» հենվում է ֆիզիկական վայելքի վրա։
Աշխարհում ամենաւժեղ զգացումն այն է, երբ «ամարեն» վերաճում է «վոլեր բենեի»։ «Վոլեր բենե» զգացմունքից ավելի կարևոր բան աշխարհում չկա։ Դա գալիս է միայն միասին ապրած տարիների հետ, որոնք չեն տարել վստահությունը։ Այսպիսի երկար կապի կորուստն ավելի ողբերգական է, քան սիրո, առավել ևս ֆիզիկական վայելքի կորուստը։ «Վոլեր բենեի» կորուստը հենց իսկական, խորը մենակությունն է, բացարձակ դատարկություւնը։ Ես բախտ եմ ունեցել ապրելու «վոլեր բենե»։ Իննսուն տարեկան եմ դառնում, և կողքիս Լորան է՝ կինս, որին գտել եմ Ռուսաստանում ավելի քան երեսուն տարի առաջ։
Ինձ զարմանալի սիրային պատմություններ են հանդիպել։ Ծնվել ու ապրում եմ այնտեղ, ուր կանգնած է Ֆրանչեսկա դա Ռիմինիի ամրոցը, և որտեղ Սանտ Արկանջելոյում եղած ժամանակ ապրում էր Դանթեն։ Ֆրանչեսկան սիրում էր Պաոլոյին, այդտեղ էլ ամուսինն սպանել է սիրահարներին։ Ու քանի որ այս ամենը տեղի է ունեցել իմ տնից տասը քայլի վրա, ինձ համար սիրո ավելի պայծառ ու սրտամոտ պատմություն չկա։
Հսկայական «վոլեր բենե» կար իմ հանճարեղ ընկեր Ֆեդերիկո Ֆելինիի և Ջուլիետա Մազինայի միջև։ Ֆելինիին խնամում էին ամբողջ աշխարհի կանայք, բայց նրա վերջին ժեստը իսկական սիրո օրհներգ էր Ջուլիետային. ըստ էության կաթվածահար՝ նա փախավ կլինիկայից, երբ իմացավ, որ կինը մահանում է Հռոմի հիվանդանոցում։ Նա հաղթահարեց հիսուն կիլոմետր և պառկեց կնոջ կողքին։ Իսկ երբ մեռավ Ֆելինին, վախճանվեց նաև Ջուլիետան։

Առաջադրանքներ

Ա)Ո՞ր մտքերն են համապատասխանում Տոնիո Գուերայի հուշագրությանը.

Ֆեդերիկո Ֆելինին մահից առաջ ուզում էր նորից որևէ կնոջ սիրահարվել:
Սերը միշտ էլ անցնում է, ամեն ինչ իր վերջն ունի:
Ֆելինին, իմանալով կնոջ հիվանդության մասին, կաթվածահար է լինում և մահանում է:
«Վոլեր բենեի» կորուստը հենց իսկական, խորը մենակությունն է, բացարձակ դատարկությունը։
Շատերին թվում է, թե նոր հարաբերությունները ավելի սուր զգացողություններ են բերում, բայց դա այդպես չէ։

Բ) Ըստ հեղինակի՝ո՞րն է տարբերությունը «վոլեր բենե»-ի և «ամարեի» միջև: Բերե’ք հեղինակի բերած օրինակներից մեկը: Դուք համաձա՞յն եք հեղինակի հետ:
Իտալերեն մի արտահայտություն կա՝ «վոլեր բենե»։ Բառացի դա նշանակում է «լավը ցանկանալ»։ Կա «ամարե»՝ սեր բառը, բայց կա «վոլեր բենեն»։ Դա այն է, երբ մարդուն վերաբերվում ես այնպես, որ նրանից մոտ ուրիշ մեկը չունես։ «Ամարեն» հենվում է ֆիզիկական վայելքի վրա։
Աշխարհում ամենաւժեղ զգացումն այն է, երբ «ամարեն» վերաճում է «վոլեր բենեի»։ «Վոլեր բենե» զգացմունքից ավելի կարևոր բան աշխարհում չկա։ Դա գալիս է միայն միասին ապրած տարիների հետ, որոնք չեն տարել վստահությունը։ Այսպիսի երկար կապի կորուստն ավելի ողբերգական է, քան սիրո, առավել ևս ֆիզիկական վայելքի կորուստը։ «Վոլեր բենեի» կորուստը հենց իսկական, խորը մենակությունն է, բացարձակ դատարկություւնը։ Ես բախտ եմ ունեցել ապրելու «վոլեր բենե»։

    Posted in Գրականություն 9

    «Ցանկանում եմ» Խորխե Բուկայ

    Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
    Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
    Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
    Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
    Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
    Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
    Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
    Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
    Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
    Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
    Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
    Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։ Ընդունես և չփորձես դրանք փոխել։
    Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

    Առաջադրանքներ

    Ա. Բացատրե՛ք հետևյալ մտքերը․

    • Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
      Այս միտքը ցանկանում է ասել, որ ցանկանում եմ լինենք շատ մտերիմ ընկերներ, բայց թողնես որ ամեն մեկս անհատ լինենք, չկորցնենք մեր Եսը և ապրենք մեր անձնական կյանքով:
    • Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
      Այս միտքը ցանկանում է ասել, որ իմ մասին հոգ տանես, բայց չկարծես որ ես անկարող եմ կամ խեղճ:Բարձր չգերադասես քեզ ինձանից փորձելով ցույց տալ, որ դա ես միայնակ անել չեմ կարող:
    • Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
      Այս միտքը ցանկանում է ասել, որ կարող ես ինձ օգնել քո խորհուրդներով, բայց թողես, որ որոշումը կայացնեմ ես և փորձեմ լուծել ինքս:

    Բ. Շարունակե՛ք այս շարքը՝ հարազատ մնալով ոճին և ասելիքին։
    Ցանկանում եմ, որ ինձ նայես ՝ առանց մեղքի զգացումով:
    Ցանկանում եմ, որ ինձ ժպտաս ՝ առանց երկերեսանիությամբ:
    Ցականում եմ, որ ինձ հետ խոսես ՝ առանց երկմտելու:

    Posted in Գրականություն 9

    Խորության որոնումը։ Կոստատնտին Շերեմետև

    Խելացիները ոչ այնքան մենակություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած ունայնությունից։
    Արթուր Շոպենհաուեր

    Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
    Ամեն մարդ իր կյանքի ուղին ունի։ Մի պահ պատկերացրեք, թե հայտնվել եք բոքսի չեմպիոնի հետ նույն ռինգում։ Եվ նա ուրախ նախավարժանք է անում, որ ձեր դեմքը արյունաշաղախ անի։ Հաճելի՞ զգացողություն է։ Բայց չէ՞ որ շատ մարդ կա, որ երազում է նման հանդիպման մասին։
    Այն, ինչ մեկի համար սարսափելի է ու մղձավանջ, ուրիշի համար ողջ կյանքի երազանքն է։ Դրա համար հարկ չկա ուրիշներին աչք տալու. ձեր ճանապարհը փնտրեք, ձեր ուղին։ Ի՞նչ շահ կա ուրիշի կյանքը քննարկելուց։ Որքա՛ն ավելի հաճելի է սեփականն ապրելը։ Հիշեք ձեր երազանքներն ու ցանկությունները, ձգտեք դրանց։ Ձեզ թույլ տվեք մի լավ երազել առանց սահմանափակումների։ Չէ՞ որ ձեր բանականության համար սահման չկա։ Այն, ինչ կարող եք մանրամասն պատկերացնել, կարող եք և ստանալ։ Բայց նորից դեպի դատարկ երազանքները փախչելու և կյանքից փախչելու վտանգ կա, դրա համար էլ վերադարձեք կյանքի այն պահը, որտեղ հիմա եք։
    Որպես սկիզբ՝ ընկղմվեք մարմնի զգացողության մեջ։ Մարմինը միշտ ապրում է ներկայով և երբեք չի ստում։ Ինչ ձեզ հետ կատարվում է, նստվածք է տալիս ձեր մարմնում։ Մարմնում են վիրավորանքները, վախերը, չիրականացած ցանկությունները, ուրիշների և սեփական արգելքները ձեր նկատմամբ։ Ձեր մարմինը ծալծլված է, և մի հույս ունի. որ տերը կդադարի ուրիշներին հետևելուց ու կվերադառնա սեփական մարմնի մեջ։
    Այդ ժամանակ, հնարավոր է, երջանիկ լինի։ Մարմինը ձեզ կնվիրի պահի հրաշալիության բոլոր նույն զգացողությունները, որ դուք ապարդյուն փորձում էիք գտնել ուրիշի կյանքում։
    Ամեն նոր զգացողության մեջ սուզվեք, ինչպես շոգին կսուզվեիք ալիքի մեջ։ Թող ձեզ գլխովին ծածկեն զգացողությունները։ Փախչելու տեղ չկա, շտապելու տեղ չկա։ Երբեք չի կարող ԱՅՆՏԵՂ ավելի լավ լինել, քան ԱՅՍՏԵՂ է։
    Այն, ինչ ձեր շրջապատում է, հենց ձեր կյանքն է։ Մի՛ փորձեք ձևացնել, թե ձեզ դա էնքան էլ պետք չի։ Հենց ունեցած ամեն ինչ կորցնելու վտանգ է լինում, միանգամից հիշում եք կյանքի արժեքի մասին։ Բայց ի՞նչն է խանգարում ամեն ակնթարթ զգալու պահի արժեքը։
    Երջանկություն եք ուզում՝ ավելի խորը ընկղմվեք կյանքի մեջ։

    Առաջադրանքներ

    Ա) Լրացրե´ք նախադասությունները՝ հիմնվելով տեքստում արտահայտված մտքերի վրա:
    Հնարավոր է երջանիկ լինել, եթե սկսենք ապրել միայն մեր կյանքո, այնպես ինչպես մենք ենք ցանկանում և մտածում:
    Խորությամբ ապրելուն հնարավոր է հասնել միայն այն պահին, երբ այն պահին, երբ դադարեցնում ես ունայնությունը և էլ չես հետևում ուրիշ մարդկանց կյանքին։
    Ավելի հաճելի է սեփական կյանքը, քան ուրիշի կյանքը քննարկելը:
    Եթե ձեր մարմինը դադարի ուրիշներին հետևելուց ու վերադառնա սեփական մարմնի մեջ, այն ժամանակ դուք ավելի երջանիկ կլինեք:

    Բ)Ի՞նչ կապ ունեն հեղինակի մտքերը բնաբանի՝ Արթուր Շոպենհաուերի ձևակերպման հետ:
    Կարծում եմ հեղինակի մտքերը այնքանով կապ ունեին Արթուր Շոպենհաուերի ձևակերպման հետ, որ նա ուզում է ասել, երբ դու սկսում ես ապրել քո սեփական կյանքով և չես փորձում նմանվել այլոց ապրում ես ինքդ քեզնով, ստեղծելով քո առանձին կյանքը կամ աշխարհը:

    Posted in Գրականություն 9

    Ծառերը։ՀերմանՀեսսե

    Ծառերն ինձ համար միշտ եղել են ամենահամառ քարոզիչները։ Ես հարգում եմ նրանց, երբ նրանք ամպերի մեջ և ընտանիքում են ապրում, անտառներում, պուրակներում։ Եվ էլ ավելի հարգում եմ ես նրանց, երբ նրանք առանձին են վեր հառնում։ Նրանք նման են միայնակներին։ Ոչ որպես ճգնավորներ, որոնք ինչ-որ ծանրությունից կոտրվել են, այլ ինչպես մեծ, մեկուսացած մարդիկ, ինչպես Բեթհովենը և Նիցշեն։ Նրանց կատարներին սոսափում է աշխարհը, նրանց արմատները հանգստանում են անվերջության մեջ։ Լինելով մենակ՝ նրանք իրենց չեն կորցնում, այլ կյանքի ողջ ուժով ձգտում են միայն մի բանի՝ իրագործել սեփական, իրենց մեջ բնակվող օրենքը, իրենցից ինչ-որ բան ներկայացնել։

    Երբ ծառը կտրված, հատված է լինում և իր մերկ, մահացու վերքը արևին է ցույց տալիս, այդ ժամանակ կարելի է կոճղի և դամբանի լուսավոր հատույթի վրա նրա ամբողջ պատմությունը կարդալ. տարիների օղակների և սերտաճվածության մեջ ճշգրիտ գրված են նրանց ողջ պայքարը, ողջ տառապանքը, ողջ հիվանդությունը, ողջ երջանկությունն ու դառնությունը, նեղ տարիներն ու փարթամ տարիները, դիմադրված հարձակումներն ու հարմար ժամանակի սպասող փոթորիկները։
    Եվ յուրաքանչյուր գյուղացի տղա գիտի, որ ամենաամուր և ազնիվ փայտն ամենանեղ օղակներն ունի և որ բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը։
    Ծառերը սրբազան կերտվածքներ են։ Ով նրանց հետ խոսել, ով նրանց լսել գիտի, նա գիտի Ճշմարտությունը։ Նրանք չեն քարոզում ուսմունքներ և բաղադրատոմսեր, նրանք քարոզում են կյանքի պարզունակ, նախասկզբնական օրենքը։
    Ծառն ասում է.
    -Իմ մեջ է թաքնված կորիզը, կայծը, միտքը, ես կյանք եմ հավերժական կյանքից։
    Միանգամյա է այն փորձը և թռիչքը, որ հավերժական Մայրը համարձակվել է շնորհել ինձ, միանգամյա է իմ կերպարանքը և ջղերը իմ մաշկի, միանգամյա է ամենափոքր տերևի խաղը իմ կատարի և ամենափոքր սպին իմ կեղևի։ Իմ ծառայությունն է՝ ձևավորել և ցույց տալ Միանգամյայի մեջ դրոշմված Հավերժականը։

    Ծառն ասում է.
    -Իմ ուժը հավատն է։ Ես ոչինչ չգիտեմ իմ հայրերի մասին, ես ոչինչ չգիտեմ այն հազարավոր մանուկների մասին, որ ամեն տարի ինձնից են ծնվում։ Ես ապրում եմ մինչև վերջը իմ սերմերի առեղծվածի և այլևս ոչինչ ինձ չի մտահոգում։ Ես հավատում եմ, որ Աստված իմ մեջ է։ Ես հավատում եմ, որ իմ առաջադրանքը սրբազան է։ Այս հավատով եմ ես ապրում։

    Երբ մենք վշտացած ենք և այլևս չենք կարողանում հանդուրժել կյանքը, այդ ժամանակ ծառը կարող է մեզ ասել.
    -Հանգստացիր, հանգստացիր։ Ինձ նայիր։ Կյանքը հեշտ չէ, կյանքը դժվար չէ։ Դրանք մանկական մտքեր են։ Թող, որ Աստված խոսի քո մեջ, այդպես նրանք բոլորը կլռեն։ Դու վախենում ես, քանի որ քո ճանապարհը տանում է քեզ քո Մորից ու Հայրենիքից։ Բայց յուրաքանչյուր քայլ և օր քեզ ընդառաջ են տանում քո Մորը։ Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։

    Թափառելու տենչանքը պատռում է իմ սիրտը, երբ ես լսում եմ ծառերին, որ երեկոներին սոսափում են քամուց։ Դուք լուռ ու երկար ականջ եք դնում. այդպես թափառելու ծարավը ցույց է տալիս իր էությունն ու իմաստը։ Դա տառապանքից առաջ հեռու փախչելու ցանկությունը չէ, ինչպես կարող է թվալ։ Այն Հայրենիքի կարոտն է Մոր մասին մտածմունքներից հետո, կյանքի նոր այլաբանությունից հետո…Այն դեպի տուն է ուղղորդում։ Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
    Այսպես է սոսափում ծառը երեկոյան, երբ մենք վախենում ենք մեր սեփական, մանկական մտքերից։ Ծառերը երկար մտքեր ունեն։ Երկարաշունչ և հանգիստ, քանի որ նրանք ավելի երկար կյանք ունեն, քան մենք։ Նրանք ավելի իմաստուն են, քան մենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք լսել նրանց։ Բայց երբ մենք սովորենք ծառերին ականջ դնել, այդ ժամանակ մեր մտքերի կարճությունը, մանկականությունն ու արագությունը կստեղծեն հավասարը չունեցող զվարթություն։
    Ով սովորի ծառերին ականջ դնել, էլ չի ցանկանա ծառ լինել։ Նա ոչինչ չի ցանկանա լինել, բացի հենց ինքը լինելուց։ Դա է Հայրենիքը։ Դա է Երջանկությունը։

    Առաջադրանքներ

    Ա․Բացատրե՛ք հետևյալ հատվածների  փոխաբերական իմաստը․

    • ,, Բարձր լեռների վրա ու հավերժական վտանգի մեջ աճում են ամենաանկոտրում, ամենաեռանդուն և ամենաօրինակելի բներ ունեցող ծառերը,,։
      Կյանքի ամենավատ պայմաններում մեծանում են ամենաուժեղ մարդիկ, որոնք ավելի հեշտ են հետագայում հանդուրժում կյանքի փորձությունները։
    • Հայրենիքը այստեղ կամ այնտեղ չէ։ Հայրենիքը քո մեջ է կամ ոչ մի տեղ։
      Հայրենիքը ոչ մի այլ տեղ չի գտնվում, այն իր տեղը չի փոխում, սահմանները նույնպես, այն միշտ քո մեջ է, ինչ էլ չլինի։
    •  Յուրաքանչյուր ճանապարհ դեպի տուն է տանում, յուրաքանչյուր քայլը ծնունդ է, յուրաքանչյուր ծնունդը մահ է, յուրաքանչյուր շիրիմը Մայրն է։
      Կարծում եմ այս հատվածը ցանկանում է ասել, որ ամեն բան փոխադարձ է, և ամեն կերպ ինչ էլ դու ուզում ես անես ձեր մեջ է մնում ձեր հայրենիքը և մնում եք դուք այդ նույ բայրենիքի անդամը։
       
      Բ․Ո՞րն է ըստ ստեղծագործության՝ Երջանկությունը։
      Կարծում եմ ըստ ստեղծագործության Երջանկությունը, երբ մարդը ինքն իրեն գտնում է նա հասկանում է, որ չի ուզում ուրիշ մարդ լինել, և նա ուզում է ինքն իրենով մնալ։
      Գ․ Ներկայացրե՛ք երջանկության Ձեր պատկերացումը։
      Ինձ համար ստեղծագործությունում ճիշտ է ասվում և ես համաձայն եմ այդ մտքի հետ։Երբ դու գտնում ես ինքդ քեզ հասկանում ես ով ես և յդքանը գտնելիս, դու զբաղվում ես այն գործերով առանց որոնց չես կարող և դու երջանիկ ես լինում։
    Posted in Գրականություն 9

    «Փոքրիկ դրախտ»

    Ա ․Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.

    • իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,
    • իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,
    • այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,
    • իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:

      Եթե ​​ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ երկրի բնակիչներն ավելի երջանիկ են երևակայության շնորհիվ, այլ ոչ թե իրականության հետ անմիջական շփման, այդ իսկ պատճառով ես նշել եմ իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը տարբերակը։

    Բ․ Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

    Թմրամոլները միայն թմրանյութով օգնությամբ կարող են կտրվել իրականությունից և հաճույք ստանալ։Թմրամոլների համար աշխարհը դառնում է գորշ, ձանձրալի, իսկ կարճատև երջանկության կարիքն անխուսափելի է դառնում։Բայց, ժամանակի ընթացքում թմրնանյութի քանակը պետք է ավելացվի, որպեսզի գոնե կարճ ժամանակով մնան իրենց «փոքր դրախտում»:

    Posted in Գրականություն, Գրականություն 9

    Գարունը գրականության մեջ և արվեստում

    Գարուն, չորս տարվա եղանակներից մեկն է, գտնվում է ձմռան և ամռան միջև։ Գարունը անցումային ժամանակաշրջան է, երբ օրվա լուսավորվածությունը և օդի ջերմաստիճանը աստիճանաբար ավելանում են, և ակտիվանում է բուսականության և կենդանի օրգանիզմների գործունեությունը։ Աստղագիտական գարունը սկսում է գարնանային գիշերահավասարով՝ հյուիսային կիսագնդում մարտի 20-ին (նահանջ տարին մարտի 21-ին), իսկ հարավային կիսագնդում սեպտեմբերի 22-ին կամ 23-ին և ավարտվում է ամառային արևակայունությամբ, որը հյուսիսային կիսագնդում հունիսի 21-ին (նահանջ տարին մարտի 20-ին կամ 21-ին) է, իսկ հարավային կիսագնդում՝ դեկտեմբերի 21-ին կամ 22-ին։

    Գարունը գրականությունում

    ԳԱՐՈՒՆ

    Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
    Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
    Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
    — Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
    Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
    Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
    Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
    — Կարծես թե մեկը ինձ է երազում,
    Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

    1908


    Գարուն է գալիս

    Խոսք: Համո Սահյան

    Ձմեռը հալվել, դարձել է առու,
    Դարձել է առու, դարձել է վտակ,
    Արաքսի հունով, նա գնում է հեռու,
    Գնում է լցվում է, ծովը անհատակ։
    Հոգնած թևերը, քսելով ամպին,
    Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
    Արագիլն իջել, Արաքսի ափին՝
    Հանգստանում է, մի ոտքի վրա։

    Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
    Դռները բացեք, գարուն է գալիս...
    Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
    Գարուն է գալիս...

    Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
    Իրար են փարվում, հովերն արթնացած,
    Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
    Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
    Հողն է մայրության, հրճվանքից դողում,
    Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
    Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
    Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

    Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
    Դռները բացեք, գարուն է գալիս...
    Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
    Posted in Գրականություն 9

    Վահան Տերյան

    Կենսագրություն

    Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

    Ժողովածուները

    Տերյանի ստեղծագործությունների առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում և արժանացել է շատ ջերմ ընդունելության թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների շրջանում:1908 թվականի հուլիսին, երբ լույս է տեսել ժողովածուն այդ ժամանակ Տերյանը գտնվել է Գանձայում և գրքի օրինակներն ստացել է օգոստոսին։ Առաջին գրախոսականը, որը գրել է Նիկոլ Աղբալյանը. նա «մի համակրական հոդված է հրատարակում Թիֆլիսի «Զանգակ» թերթում, նրա երևումը ջերմապես ողջունելով»։ Չնայած Տերյանը դրանից առաջ պարբերական մամուլում պարբերաբար հրատարակել է իր բանաստեղծությունները և նրա անունն արդեն հայտնի է եղել, սակայն այդ ժողովածուի շնորհիվ նա արժանացել է առանձնահատուկ հռչակի և դարձել է իր ժամանակի արևելահայ ամենասիրված գրողներից մեկը։Հաջորդ ժողովածուն «Հայ գրականության ժողովածու» այն լույս է տեսել 1915-1916 թվականներին, այն Տերյանը ստեղծել է այն ժամանակ, երբ մասնակցել է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան»։

    Ռադիոնյութը ՝ այստեղ