Posted in Ձմեռային ուսումնական ճամբար 2021, Առաջադրանքներ մայրենիից

Занимайтесь любимым делом/Զբաղվիր նրանով ինչ սիրում ես

Занимайтесь любимым делом

Маск с детства обожал научные книги про технологии и космос. За выходные прочитывал две-три штуки, а к восьми годам изучил всю Британскую энциклопедию. В 10 лет Илон уже самостоятельно программировал и конструировал ракеты. В 12 лет создал свою первую компьютерную игру, где нужно было обстреливать инопланетян из лазерной пушки, и продал её за 500 долларов! Когда учишься тому, что тебе нравится, результаты говорят за себя.

Զբաղվիր նրանով ինչ սիրում ես

Մասկը մանկուց սիրում էր գիտական ​​գրքեր տեխնոլոգիայի և տարածության մասին: Հանգստյան օրերին ես կարդացի դրանցից երկուսը կամ երեքը, և ութ տարեկան հասակում ես ուսումնասիրել էի ամբողջ Բրիտանիկա հանրագիտարանը: 10 տարեկան հասակում Իլոն արդեն ինքնուրույն ծրագրավորում և նախագծում էր հրթիռներ: 12 տարեկան հասակում նա ստեղծեց իր առաջին համակարգչային խաղը, որտեղ ստիպված էր լազերային թնդանոթից նկարահանել այլմոլորակայինների, և այն վաճառեց 500 դոլարով: Երբ սովորում ես այն, ինչ քեզ դուր է գալիս, արդյունքն ինքնին խոսուն է:

Posted in Ձմեռային ուսումնական ճամբար 2021

Սովորող-սովորեցնող. նախագիծ

Նախագծի համակարգող՝ Տաթև Աբրահամյան

Նախագծի հեղինակներ՝ Հայկ Աղլամազյան, Անի Մինասյան

Վայրը՝ Արևելյան դպրոց

Նյութը՝ բլոգային ուսուցում

Նպատակը՝ծանոթություն wordpress-ի տարբեր գործառույթներին , ծանոթություն բլոգի վարմաան գաղտնիքներին:

Ընթացքը՝ծանոթանում ենք սովորողների հետ,սովորողները ասում են իրենց խնդիրների մասին և սկսում ենք աշխատել:

Ակնկալվող արդյունքը՝ գեղեցիկ տեսք բլոգին, անհատական բլոգի հետ աշխատելու հմտություններ:

Posted in Ձմեռային ուսումնական ճամբար 2021

Ձմեռային ուսումնական ճամբար 2021. Օր երրորդ

Առավոտյան մասնակցեցինք ընդհանուր պարապմունքին: Առաջին ժամին ընկեր Տաթևը խաղեր էր բերել և մենք խաղացինք: Երկրորդ ժամին գնացինք տեխնոլոգիայի պարապմունքի: Ես և իմ ընկերուհի Վիկան պատրաստեցինք փոքրիկ նոթատետր: Երրորդ դասաժամին ընտրությամբ գործունեություն էր: Երկար դասամիջոցին ընդմիջում արեցինք: Վերջում ներկայացրեցինք մեր թատրոն նախագիծը և վերջացրինք: Ամեն ինչ շատ հետաքրքիր և բովանդակալից էր, բացի դասարանի աղմուկից:

Posted in Ձմեռային ուսումնական ճամբար 2021

Ձմեռային ուսումնական ճամբար 2021. Օր երկրորդ

Այսօր երկրորդ օրն է ինչ ես մասնակցում եմ ՙՙՄիջին դպրոց՚՚ -ում գործող ջմեռային ճամբարին:Դե ինչպես միշտ առավոտյան գնում ենք ընդհանուր պարապմունքի: Ընդհանուր պարապմունքից հետո գնացինք տեխնոլոգիայի դասի: Տեխնոլոգիայի ժամին նկարելով խաղ խաղացինք՝ հետաքրքիր դասաժամ էր: Ունեցանք հանդիպում ազգագրագետ Տիգրան Զաքարյանի հետ: Նա մեզ ցույց տվեց զարդանախշեր, կուժեր, ծաղկամաներ և այլն: Ընկեր Տիգրանը մեզ ցույց տվեց, թե ինչպես են եղել կուժերը, ծաղկամաները նախկինում և հիմա: Ինձ շատ-շատ դուր եկավ այն հատվածը, որտեղ ընկեր Տիգրանը ցուցադրում էր կուժերի պատրաստման տարբերակները: Օրինակ, թե ինչպես են կոտրատված ու մանր կտորներից նոր կուժեր հավաքում: Մասնակցեցինք երգի դասին: Օրն ամփոփեցինք հետաքրքիր ու ուրախ խաղեր խաղալով:

Posted in Ձմեռային ուսումնական ճամբար 2021

Ձմեռային ուսումնական ճամբար 2021. Օր առաջին

Այսօր առաջին անգամ ես ՙՙՄիջին դպրոց՚՚-ում գնացի ուսումնական ճամբար:Այն շատ հետաքրքիր էր:Մեր ջոկատավարը ընկեր Տաթևն է:Սկզբում մենք քննարկեցինք, թե ինչ ենք անելու ամբողջ շաբաթ:Հետո կազմակերպեցինք փոքրիկ թատրոն՝ բեմադրեցինք ՙՙՇուն ու կատուն՚՚ հեքիաթը: Մեր ընկեր Գուրգենը մեզ սովորացրեց ինչպես պատրաստել թղթից աղվես: Երբ վերջացրեցինք պատրաստելը խաղացինք ՙՙԼրտես՚՚ խաղը:Այդ խաղը ես առաջին անգամ էի խաղում:Ինձ շատ-շատ դուր եկավ այդ խաղը:Հետո մենք ընմիջեցինք և գնացինք ֆիզկուլտուրայի:Ես ունեցա շատ լավ օր և ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Տաթևին ինձ լավ օր պարգևելու համար: