Posted in Աշխարհագրություն

Չինաստանի մասին մաս 6


Հնէաբանական ուսումնասիրությունները վկայում են, որ վաղ հումանոիդներն ապրել են Չինաստանում 2,24 միլիոնից մինչև 250 000 տարի առաջ ընկած միջակայքու։ Սինանթրոպոս հումանոիդ, հոմո էռեկտուս, որն առաջին անգամ սկսել է կրակ օգտագործել, են հայտնաբերել Պեկինի մոտակայքում գտնվող Չժոուկոուդյան քարանձավում։ Գտածոյի տարիքը 680 000-ից 780 00-ի միջև է։ Հոմո սապիենսի քարացած ատամներ (թվարված 125 000–80 000 տարեկան) են հայտնաբերել Հունան գավառի Դաոյի Ֆույան քարանձավում։ Չինական պրոտոգրություններ գոյություն են ունեցել մոտ մ.թ.ա. 7000 թվականին Ցզյահուի շրջակայքում, մոտ 6000 մ.թ.ա. Դամաիդիի շրջակայքում, 5800-5400 մ.թ.ա. միջակայքում Դադիվանում և Բանպոյում`թվագրված մ.թ.ա. 5-րդ հազարամյակ։ Որոշ գիտնականներ ենթադրում են, որ Ցզյահուի գրությունները (մ.թ.ա. 7-րդ հազարամյակ) հանդիսանում են ամենավաղ չինական գիրը։

Posted in Կենսաբանություն

Սողուն․ Կրիա


Կրիաներն իրենց արտաքինով տարբերվում են մյուս կենդանիներից՝ շնորհիվ պատյանի։ Պատյանը կարող է ունենալ ոսկրային կառուցվածք կամ լինել փափուկ, մաշկային, ինչպես ծովերում բնակվող կրիաների մոտ։

Զրահի ձևը թույլ է տալիս պարզելու, թե ինչպիսի կյանք է վարում կրիան։ Կրիաներից շատերն ունեն մեծ, գմբեթանման զրահ, ինչը դժվարացնում է, որ գիշատիչները կարողանան ջարդել այն իրենց երախում։ Մի քանի բացառություններից մեկն Աֆրիկյան բլիթանման կրիան է, որի զրահն ունի տափակ ձև, ինչը թույլ է տալիս, որ նա կարողանա թաքնվել ժայռերի ծերպերում։
Ջրային կրիաներից շատերը նույնպես ունեն տափակ, շրջհոսելի զրահներ, ինչը լողալիս նվազեցնում է ջրի դիմադրությունը։ Ի տարբերություն իրենց ցամաքային դանդաղաշարժ ցեղակիցների՝ ծովերում ապրող կրիաները հիանալի արագաշարժ լողորդներ են։

Կրիաների զրահների գույները տարբեր են լինում։ Սովորաբար դրանք լինում են դարչնագույն, սև կամ ձիթենու կանաչ գույների։ Որոշ դեպքերում զրահն ունենում է կարմիր, նարնջագույն, դեղին կամ մոխրագույն երանգներ։

Առանձին ուշադրության են արժանի կրիայի զրահի մեջքի մասի նախշերը, որոնք բազմազան են և տարբեր տեսակների մոտ՝ տարբեր։

Posted in Ֆիզիկա 7

Բլեզ Պասկալ


Ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Օվերն գավառի Կլերմոն քաղաքում 1623 թ. հունիսի 19-ին։ Հայրը՝ Էտյեն Պասկալը եղել է հարկային տեսչության նախագահ և նույնպես հետաքրքվում էր մաթեմատիկայով և գիտություններով։ Ունեցել է երկու քույր՝ Ժակլին և Ժիլբերտա անուններով։ Մայրը Օվերնի սենեշալի դուստրն էր և մահացել է, երբ Բլեզը երեք տարեկան էր։
1631 թ. Պասկալների ընտանիքը տեղափոխվում է Փարիզ[9], իսկ 1640 թ. հունվարին այնտեղից՝ Ռուան։
Ռուանում Պասկալի առանց այդ էլ վատ առողջությունը գնալով ավելի է վատանում։ Չնայած դրան, նա շարունակում է աշխատել։ Այստեղ նա իր հոր հաշվապահական աշխատանքներին օգնելու ժամանակ ստեղծում է գումարումներ կատարող սարք։
1658 թվականից սկսած Պասկալի առողջությունը կտրուկ վատանում է։ Մեր օրերի տվյալներով, իր ամբողջ կյանքի ընթացքում Պասկալն ունեցել է մի շարք հիվանդություններ՝ ուղեղի քաղցկեղ, աղիքային տուբերկուլյոզ, ռևմատիզմ։

Բլեզ Պասկալը մահացել է 1662 թ. օգոստոսի 19-ին։

Posted in Կենսաբանություն

Սողուններ


Սողուններ ողնաշարավոր, հիմնականում՝ ցամաքային կենդանիների դաս, որի մեջ են մտնում մողեսները, օձերը, կոկորդիլոսները, կրիաները։ Ի տարբերություն երկկենցաղների՝ սողուններն առաջին իսկական ցամաքային ողնաշարավորներն են, սակայն նրանց մի մասը հարմարվել է ջրային կենսակերպին (կոկորդիլոսներ, կրիաներ)։

Տեսակների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք կլիմայական պայմաններում։ Շարժման ընթացքում սողունների մեծ մասի մարմինը հպվում է գետնին, շարժվում են սողալով, որտեղից և ծագել է դասի անունը՝ սողուններ։

Posted in Հայոց լեզու

Անհատական նախագիծ

Այգեպան և գրող

Մի անգամ այգեպանը դիմեց գրողին.

-Ես կարդացի քո պատմությունը: Ես հավանեցի. Իսկ գիտե՞ս, թե ես ինչ մտածեցի… Ուզու՞մ ես քեզ մի երկու գաղափար տամ նոր պատմությունների համար: Նրանք ինձ ոչ մի օգուտ չեն տալիս։ Ես գրող չեմ։ Իսկ դու՝ լավ պատմություններ գրիր, գիրք հրատարակիր, փող աշխատիր։

Ինչին գրողը պատասխանել է.

-Հիմա ես վերջացնում եմ խնձորը, իսկ միջուկը կտամ քեզ: Այնտեղ շատ լավ սերմեր կան: Նրանք ինձ պետք չեն, ես այգեպան չեմ։ Եվ դուք դրանք կտնկեք, լավ խնձորենիներ կաճեցնեք, բերք կհավաքեք, շատ փող կվաստակեք։

-Լսի՛ր: Ինձ քո կտորները պետք չեն: Ես ինքս ունեմ խնձոր, ավելի քան բավարար:

Ինչո՞ւ եք կարծում, որ ես չունեմ իմ սեփական գաղափարները:

Posted in Առաջադրանքներ ռուսերենից

25-29 апреля Урок 1

Я представляю, что мое завтра будет хорошим, счастливым и красивым.Завтра утром я проснусь, чтобы пойти в класс, сделать уроки, вернуться домой.Выполнить домашнее задание и подготовиться к вечернему концерту.Я пойду домой, почитаю книгу, поиграю.

Posted in Հայոց պատմություն

Կարսի մասին

Լրացուցիչ աշխատանք

Կարսի բերդը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի գլխավոր բերդն է: Անվանել են նաև <<Կարուց բերդ>>, <<Ամրոցն Կարուց>>, <<Ամուրն Կարուց>> անուններով: Կարսը գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարսի գետի ափին, մոտ 1800մ. բարձրության վրա: Կարսը մատենագրության մեջ հիշատակվում է 9-10-րդ դարերում, սակայն որպես բերդ կամ բնակավայր գոյություն է ունեցել դեռ հնագույն ժամանակներից (Ք.ա. 9-6-րդ. դդ.):
 Հնում Կարսը մտնում էր Այրարատ աշխարհի Վանանդ գավառի մեջ: Նրա առաջին տերերը Վանանդի նախարարներն էին, որոնք հիշատակվում են IV դարից, իսկ Կարսը նրանց գլխավոր բերդն ու նստոցն էր: 9-րդ դարից Կարսը հիշատակվում է որպես բերդաքաղաք, իսկ 928 թ. դառնում Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը:
961թ., երբ երկրի մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, Կարսը մնաց Բագրատունիների կրտսեր ճյուղի` Կարսի կամ Վանանդի‎‎‎ ‎‎‎‎‎‎‎‎‎ ‎թագավորության մայրաքաղաք:

Կարսի եկեղեցի

Կարսի Առաքելոց եկեղեցին կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունու թագավորի օրոք 928-953 թթ: Կենտրոնագմբեթ կառույց է, չորս ափսիդով, արևելքի երկու ավանդատներով: Գմբեթարդն ունի գուտեր: Թմբուկն արտաքուստ 12 նիստանի է, զարդարված զույգ որմնասյուներին հիմնվող քանդակազարդ կամարաշարով: Նիստերի հատման կողերին կամարաշարի անկյուններից վեր կան մարդու կերպարանքով բարձրաքանդակներ:
Ս.Առաքելոց եկեղեցին 1579 թ. առաջին անգամ օսմանցիների կողմից վերածվել է մզկիթի: Իր վրա հստակորեն կրում է Բագրատունյաց արքաների զինանշանը և չորս ավետարանիչների պատկերները:
Կարսի հյուսիսում, Կարսա գետի ափին անառիկ տեղում կառուցված էր միջնաբերդը, որը ստորգետնյա ուղով կապված էր գետի հետ, ուներ քարաշեն ամրակուռ պարիսպներ` պահակատներով, երկաթե երեք դարպասներով, 220 ամրակուռ աշտարակներով և 2080 պատնեշ պատվարներ: Պարիսպների անկյուններին կային չորս մեծ աշտարակներ հայկական արձանագրություններով:

Posted in Հայոց լեզու

Աշխարհն իմ աչքերով

Աշխարհն իմ աչքերով այնպիսին է, ինչպիսին ես ուզում եմ տեսնել, օրինակ՝ շատ գեղեցիկ, լավ և ուրախ է: Աշխարհում ապրում են միայն բարի, լավ և ուրախ մարդիկ:Բոլորը ընկերասեր են, գեղեցիկ, լավ են սովորում : Բոլորը կատակասեր են: Միմյանց հանդեպ չարացած չեն, սիրում են իրար: Ու ամենակարևորը միմյանց օգնում են և չեն բանբասում:
Բայց իրականում, ցավոք աշխարհն այդքան էլ այդպիսին չէ: Հաճախ կարելի է տեսնել իրար վիրավորող ու կռվող մարդկանց անկախ սեռից և տարիքից: Շուրջբոլորն աղբ է, տխրություն, պատերազմ, համաճարակ: Ես գիտեմ , որ այդպես է , բայց ես միշտ փորձում եմ տեսնել այնպիսին ինչպիսին , որ ես երազում եմ , որ լինի աշխարհը: Երկրին պետք է ընդունենք մեր երեխայի պես, սիրենք, հոգ տանենք նրա մասին, կրթենք ու զարգացնենք, որի արդյունքում կունենանք հզոր, զարգացած , մաքուր և կիրթ երկիր: Ինչպես մեր մանկահասակ երեխային մենակ չենք թողնի, այնպես էլ պետք է մեր երկրին մենակ չթողնենք: Մի՛ գնացեք , մարդի՛կ երկրից,մեր Հայաստանը ամեն մեկի կորստից թուլանում ու փոքրանում է, շատ է նեղվում: Եթե մենք գնանք մեր երկրին ո՞վ է պահելու, ո՞վ է սիրելու և նրա մասին հոգ տանելու:

Posted in Քիմիա 8

Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգված

Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն, այնուամենայնիվ, չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմների զանգվածները:  

Օրինակ, ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,000000000000000000000002 գ է (2⋅10−23 գ կամ 2⋅10−26 կգ):  Դա շատ փոքր թիվ է, որով հաշվումներ կատարելը հարմար չէ:  Նման փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներով:

Այդպիսի փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.):

Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12  մասն է՝ m(C)/12=1զ.ա.մ.,

զ.ա.մ.=1,66⋅10−27կգ, կամ 1,66⋅10−24գ, որը մոտավորապես հավասար է ջրածնային միավորին:

Հաճախ օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է  Ar -ով, որտեղ r-ը լատիներեն relative (հարաբերական) բառի սկզբնատառն է:

Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն հարաբերական մեծություն է:

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը (m0)  քանի՞ անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:

Օրինակ՝ Ar (կալցիում) =40: Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը  40անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:

Ատոմի զանգվածը` զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմի հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքներով միմյանց հավասար են:

m0(Zn)=65 զ.ա.մ.  m0(Li)=7  զ.ա.մ. m0(Cu)=64   զ.ա.մ.    
Ar(Zn)=65 Ar(Li)=7 Ar(Cu)=64

Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը: Այդ նպատակով տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային միավորով.

Օրինակ

Օրինակ`

m0(կալցիումը)=Ar(կալցիում)⋅1,66⋅IO−27=40⋅1,66⋅IO−27 կգ=6,64⋅IO−26 կգ,այսինքն՝m0(Ca) =6,64⋅IO−26 կգկամ6,64⋅IO−23գ:

Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են Դ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում:

Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի որոշակի արժեք:

Դուք ծանոթացաք ատոմի քանակական բնութագրին` ատոմի զանգվածին և հարաբերական ատոմային զանգվածին: Այժմ կարելի է ասել, որ տարրի քիմիական նշանը ցույց է տալիս նաև նրա հարաբերական ատոմային զանգվածը:

Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):