Posted in Հայոց պատմություն

Կարսի մասին

Լրացուցիչ աշխատանք

Կարսի բերդը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի գլխավոր բերդն է: Անվանել են նաև <<Կարուց բերդ>>, <<Ամրոցն Կարուց>>, <<Ամուրն Կարուց>> անուններով: Կարսը գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարսի գետի ափին, մոտ 1800մ. բարձրության վրա: Կարսը մատենագրության մեջ հիշատակվում է 9-10-րդ դարերում, սակայն որպես բերդ կամ բնակավայր գոյություն է ունեցել դեռ հնագույն ժամանակներից (Ք.ա. 9-6-րդ. դդ.):
 Հնում Կարսը մտնում էր Այրարատ աշխարհի Վանանդ գավառի մեջ: Նրա առաջին տերերը Վանանդի նախարարներն էին, որոնք հիշատակվում են IV դարից, իսկ Կարսը նրանց գլխավոր բերդն ու նստոցն էր: 9-րդ դարից Կարսը հիշատակվում է որպես բերդաքաղաք, իսկ 928 թ. դառնում Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը:
961թ., երբ երկրի մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, Կարսը մնաց Բագրատունիների կրտսեր ճյուղի` Կարսի կամ Վանանդի‎‎‎ ‎‎‎‎‎‎‎‎‎ ‎թագավորության մայրաքաղաք:

Կարսի եկեղեցի

Կարսի Առաքելոց եկեղեցին կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունու թագավորի օրոք 928-953 թթ: Կենտրոնագմբեթ կառույց է, չորս ափսիդով, արևելքի երկու ավանդատներով: Գմբեթարդն ունի գուտեր: Թմբուկն արտաքուստ 12 նիստանի է, զարդարված զույգ որմնասյուներին հիմնվող քանդակազարդ կամարաշարով: Նիստերի հատման կողերին կամարաշարի անկյուններից վեր կան մարդու կերպարանքով բարձրաքանդակներ:
Ս.Առաքելոց եկեղեցին 1579 թ. առաջին անգամ օսմանցիների կողմից վերածվել է մզկիթի: Իր վրա հստակորեն կրում է Բագրատունյաց արքաների զինանշանը և չորս ավետարանիչների պատկերները:
Կարսի հյուսիսում, Կարսա գետի ափին անառիկ տեղում կառուցված էր միջնաբերդը, որը ստորգետնյա ուղով կապված էր գետի հետ, ուներ քարաշեն ամրակուռ պարիսպներ` պահակատներով, երկաթե երեք դարպասներով, 220 ամրակուռ աշտարակներով և 2080 պատնեշ պատվարներ: Պարիսպների անկյուններին կային չորս մեծ աշտարակներ հայկական արձանագրություններով:

Թողնել մեկնաբանություն