Posted in Հայոց պատմություն, Հայոց պատմություն 9

Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը

Ք.ա. 54թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրասոս զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր։ Քանի որ Հայաստանի Արտաշատի պայմանագրով համարվում էր Հռոմի դաշնակիցն ու բարեկամը, Կրասոսը Արտավազդ 2-ից պահանջեց օգնական զորք։ Նա չկատարեց Արտավազդ 2-ի պայմանները, որոնք բխում էին Հայաստանի շահերից։ Ք.ա. 53թ. Կրասոսը սկսեց արշավանքը։ Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց և սպանվեց Կրասոսը։ Պարթևստանի արքա Օրոդես 2-ը Կրասոսի դեմ ուղարկել էր իր Սուրեն զորավարին, իսկ ինքը մեկնել էր Հայաստան։ Հայ և պարթև արքաները բարեկամության դաշինք կնքեցին և այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ 2-ի քրոջ ամուսնությամբ։

Արևելք արշավեց մեկ այլ հռոմեական զորավար ՝ Անտոնիոսը, որը նույնպես ծրագրում էր նվաճել Պարթևստանը։ Նա ելնելով Կրասոսի սխալներից, նախընտրեց արշավել Հայաստանի տարածքով, ինչպես ժամանակին խորհուրդ էր տվել Արտավազդ 2-ը։ Հայոց արքան որոշեց կրկին ստանձնել Արտաշատի պայմանագրով ունեցած պարտավորությունները։ Նա Անտոնիոսին տրամադրեց օգնական զորք և թույլատրեց պարթևների դեմ արշավել Հայաստանով։ Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք.ա. 36թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց։ Հռոմեացիները այս արշավանքի ընթացքում կորցրին 44 հազար զինվոր։ Անտոնիոսի զորքը հետ քաշվեց Հայաստան, որտեղ հայերը ապաստան տվեցին հռոմեացիներին։ Անտոնիոսը Հռոմում արդարանալու համար պարտության մեղքը բարդեց Արտավազդ 2-ի վրա։ Ք.ա. 34թ. Անտոնիոսի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս։ Մեծ Հայքի թագավոր հռկավեց Արտավազդի որդին Արտաշես 2-ը, բայց Արտաշեսը ի վիճակի չեղավ պայքարելու հռոմեացիների դեմ։ Անտոնիոսը Եգիպտոսում պահանջվեց, որ գերված Արտավազդին ու նրա ընտանիքը երկրպագեն իր կնոջը ՝ Կլեոպատրային ՝ դրա դիմաց խոստանալով ազատություն։

Posted in Հայոց պատմություն, Հայոց պատմություն 9

Թեմա 1.Հայկական լեռնաշխարհ․ սահմանները, աշխարհագրական դիրքը, լճերը, գետերը, կլիման, բուսական և կենդանական աշխարհը, պատմավարչական բաժանումները

Հայրենիք հասկացությունը

Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրեինքը։ Դա այն տարածքն է, որտեղ դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ։ Ամենավաղ ժամանակներում մարդիկ ապրել են այն վայրերում, որտեղ եղել են կյանքի համար նպաստավոր պայմաններ։ Հետագայում նրանք տեղաշարժվել են այլ վայրեր և հետզհետե բնակեցրել երկրագնդի գրեթե ողջ տարածքը։

Հայկական լեռնաշխարհի բարձրադիր տարածքի պատճառով այն հաճախ անվանում են Լեռնային երկիր, Լեռնային կղզի։ Օտարները հայաստանը կոչել են Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները Սոմխեթի։
Հայկական լեռնաշխարհի սահմանները հասնում են Հայկական Տավրոսի, Պոնտոսի լեռներին։ Մյուս կողմից Կուր գետին և Կասպից ծովին։
Հայկակն բարձրավանդակի ամենաբարձր լեռը Մեծ Արարատն է։ Ծովի մակարդակից բարձր է 5165 մ։ Հայկական լեռնաշխարհում է ձգվում Հայկական պար անունը կրող լեռնաշղթան։ Հայաստանի Հանրապետության տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է։ Այ ունի 4096 մ բարձրություն։

Լճերը

Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։
Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անուններով։ Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916մ։ Խորհրդային Հայաստանում ջրի անխնա օգտագործման պատճառով լճի մակարդակն իջել է քսան մետրով։ Սևանա լիճը վտանգված է, ուստի այսօր ջանքեր են գործադրվում ջրի մակարդակը բարձրացնելու, ինչպես նաև հազվագյուտ ձկնատեսակները վերացումից փրկելու համար։

Վանա Լիճը (հնում Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս․ Խաչ եկեղեցով։ Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը։

Մեր լեռնաշխարհ ամենամեծ լիճն Ուրմիան է։ Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ։ Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ։

Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո (Չլդըր) և Փարվանա լճերը։

Գետերը։ Հայկական լեռնաշխհարի բնության առանձնատկություններից է նաև բազմաթիվ մեծ ու փոքր գետերի առայությունը։ Հայաստանից են սկզբնավորվում տարածաշրջանի մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։ Հայկական գետերը թափվում են Սև ու Կասպից ծովերը և Պարսից ծոցը։

Արաքսը (հնում Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, Համարվում է հայոց մայր գետը։

Աստվածաշնչի համաձայն՝ դրախտը եղել է Եփրատի ու Տիգրիսի ակունքներում։ Եփրատի արևելյան ճյուղի՝ Արածանիի ջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո (Էրզրումի), Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտերը։

Բնակլիմայական պայմանները։ Հայաստանի բնակլիմայական պայմանները բազմազան են։ Ցածրադիր գոտում աճող մրգերից հայտնի են հայկական խաղողն ու ծիրանը։ Հին աշխարհում ծիրանը, ի պատիվ հայերի՝ արմենների, անվանվել է արմենիակա։

Ավելի բարձրադիր վայրերում աճում են ցորեն, գարի, ցրտադիմացկուն խաղող։ Լեռնային հարուստ մարգագետինները նպաստավոր են անասնապահության համար։

Հայաստանը հայտնի է եղել որդան կարմիր ներկով, որը ստանում էին Արարատյան դաշտում բազմացող հաստուկ որդի տեսակից։

Անտառապատ են Հայոց լեռնաշխարհի հյուսիսային նահանգները։ Կենդանիներից տարածված են հայկական մուֆլոնը, եղջերուն, վարազը, աղվեսը, գայլը, արջը, բորենին և այլն։ Հայաստանը վաղ ժամանակներից ճանաչված էր ձիաբուծությամբ և մեղվապահությամբ։

Հայաստանի ընդերքը հարուստ է ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, աղի հանքերով, շինաքարով և այլ բնապաշարներով։ Մեր երկրի ընդերքից բխում են նաև հանքային ջրեր, որոնք հնուց ի վեր հայտնի են իրենց բուժիչ հատկություններով։

Հայաստանի վաղ պատմավարչական բաժանումները։  Հնագույն ժամանակաշրջանում՝ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը։

Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակարջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում, ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Այդ վիճակը փոխվեց Ք․ա․ 4-րդ դարում։     

               Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։ Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի  թագավորությունները։

               Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների։ Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր  և նշանավոր աշխարհը Այրարատն է։ Պատահական չէ, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը (Երևան, Անի, Արտաշատ, Դվին, Արմավիր, Կարս, Վաղարշապատ և այլն) եղել է Այրարատ աշխարհում։

               Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք։ Նրանց սահմանաբաժանը  Արևմտյան Եփրատն էր։ Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ․ քառ․ կմ։

Posted in Հայոց պատմություն, Հայոց պատմություն 9

Հայոց համազգային շարժում

Հայոց համազգային շարժում (ՀՀՇ)՝ Հայաստանում լուծարված քաղաքական-կուսակցական շարժում։ Հիմնադրվել է 1988 թվականի օգոստոսին որպես հասարակական կազմակերպություն, որը 1989 թվականից վերափոխվել է քաղաքական կուսակցության։ ՀՀՇ նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյան 1988֊2013 մինչև լուծարում։

Հիմնադրում

Հայոց համազային շարժումը (ՀՀՇ) հիմնադրվել է Ղարաբաղ կոմիտեի նախաձեռնությամբ՝ համակարգելու ղարաբաղյան շարժումը։ Առաջին ծրագիրը հրապարակվել է 1988 թվականի օգոստոսի 19-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացված հերթական զանգվածային հանրահավաքի ընթացքում։ ՀՀՇ-ն պաշտոնապես ճանաչվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի հունիսի 25-ի որոշմամբ։ Նույն թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ ՀՀՇ-ն գրանցվել է որպես քաղաքական կուսակցություն։1989 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի օպերայի ու բալետի թատրոնի շենքում կազմակերպվում է ՀՀՇ առաջին համագումարը։ Առաջին նախագահ է ընտրվում Վազգեն Մանուկյանը։ Դեկտեմբերին վերջինիս կողմից հրաժարականի դիմում է ներկայացվում, ինչից հետո կուսակցության նախագահ է ընտրվում Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀՀՇ անդամ են դառնում Արցախյան շարժման գրեթե բոլոր ակտիվիստները, ովքեր ներգրաված չեն եղել այլ կուսակցություններում՝ ներառյալ ապագա ՀՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ըստ Քոչարյանի՝ ՀՀՇ կազմում իր ընդգրկման մասին նա իմացել է թերթերի։

Իշխանության տարիներ (1990-1998)

1990 թվականի մայիսի 20-ին Հայկական ԽՍՀ-ում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Հուլիսի 3-ին որոշ ընտրատեղամասերում կարիք եղավ անցկացնել երկրորդ փուլ։ Ընտրությունները անցկացվել են բացառապես մեծամասնական ընթացակարգով։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Կոմունիստական կուսակցությունը պարտություն է կրում, իսկ ՀՀՇ-ն դառնում իշխող կուսակցություն՝ ստանալով տեղերի 40%։ Ձևավորվում է 260 պատգամավորներից բաղկացած խորհրդարան՝ երկու կուսակցությունով ու հետագայում ձևավորված ֆրակցիաներով՝ «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ (12 պատգամավոր)։ Գերագույն խորհուրդը իր աշխատանքը սկսեց հուլիսի 20-ին։ 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր առաջին տեղակալ՝ Բաբկեն Արարքցյանը (ՀՀՇ), տեղակալ՝ Գագիկ Հարությունյանը (ՀԿԿ)։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին ձայների մեծամասնությամբ ՀՀՇ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ՝ կազմելով ՀՀՇ-ի գլխավորած մեծամասնական կառավարություն։

Posted in Համաշխարհային պատմություն 9, Հայոց պատմություն, Հայոց պատմություն 9

Հայկական հարց

Հայկական հարց, Օսմանյան և Ռուսական կայսրությունների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու ամբողջ Պատմական Հայաստանում սեփական պետականության վերականգնման, իր Հայրենիքում, սեփական պետականության սահմաններում հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ըստ խորհրդահայ պատմագրութեան՝ Հայկական հարցը ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։ Ըստ հայկական ազգային պատմագիտական թևի ներկայացուցիչների՝ Հայկական հարցն առաջացել է այն ժամանակ, երբ Հայ ժողովուրդը զրկվել է իր Հայրենիք Հայաստանում սեփական ազգային, անկախ, միացեալ և ամբողջական պետականություն ունենալու հնարաւորությունից։ Այդ տեսակետի կողմնակիցներ են մասնավորապես պատմաբաններ Լեոն, Լենդրուշ Խուրշուդյանը, Մնացական Խաչատրյանը և շատ ուրիշներ։

Հայկական հարցի ստեղծման և հայ ազատագրական պայքարի վերելքի շրջանում (XIX դարի վերջին քառորդ) ավելի խստացան սուլթանական կառավարության ճնշումներն ու հալածանքները, սկսվեցին հայերի զանգվածային ջարդեր (Համիդյան կոտորածներ), որոնց զոհ գնաց ավելի քան 300 հզ. հայ։ Եվրոպական տերությունները, որոնց համար Հայկական հարցը սոսկ միջոց էր միջամտելու Օսմանյան կայսրության ներքին գործերին, փորձեցին ճնշում գործադրել նրա վրա՝ նոր զիջումներ և շահույթներ կորզելու համար։ Սակայն հայկական ջարդերը մեծ արձագանք գտան Եվրոպայում, եվրոպացի մարդասեր հասարակայնությունը պահանջում էր բավարարել հայերի պահանջները բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ 1895 թ.-ի մայիսի 11-ին Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին և թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում (Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Սվասի, Խարբերդի վիլայեթները) բարենորոգումներ անցկացնելու ծրագիր։ Սուլթանական կառավարությունը երկար ձգձգումներից հետո ընդունեց մայիսյան բարենորոգումների ծրագիրը, բայց այս անգամ ևս, օգտվելով մեծ տերությունների միջև եղած հակասություններից, չիրագործեց։ Դեռ ավելին, կատաղի հարձակում սկսեց հայերի դեմ՝ կազմակերպելով նոր զանգվածային ջարդեր Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում։

Posted in Համաշխարհային պատմություն, Համաշխարհային պատմություն 9, Հայոց պատմություն, Հայոց պատմություն 9

Խորհրդային Հայաստանը և հայկական Սփյուռքը 1945-1991թթ․

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին տարբեր երկրներում (Եգիպտոս, Իրան, Լիբանան, Սիրիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Բուլղարիա, ԱՄՆ և այլն) ապրող հայության ազգային գործունեությունը կազմակերպվում ու կարգավորվում էր համայնքային հաստատությունների մի ամբողջ համակարգով՝ եկեղեցիներ, բարեգործական, կրթամշակութային, հայրենակցական, քաղաքական և զանազան այլ կազմակերպություններ։ Հատկապես կարևորվում էին Կոստանդնուպոլիսը և Թիֆլիսը՝ արևմտահայության և արևելահայության մշակութային, քաղաքական և ֆինանսական կենտրոնները։ Գաղթաշխարհի խոշոր մշակութային կենտրոններից էին նաև Զմյուռնիան, Մոսկվան, Վենետիկը, Բաքուն, Կալկաթան։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության իշխանությունները ձգտել են վերջնականապես ճնշել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը և վերջ տալ Հայկական հարցի լուծմանն ուղղված միջազգային դիվանագիտության ջանքերին։ Այդ նպատակով նրանց կողմից 1915 թվականին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և երկրի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության և բռնագաղթի քաղաքականության արդյունքում սպանվեց շուրջ 1,5 միլիոն հայ։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո (1918) բռնագաղթը վերապրած հայությունը սկսեց վերադառնալ հայրենիք, նախ և առաջ ազատագրված Կիլիկիա։ Սակայն երբ 1921 թվականի վերջին Ֆրանսիան, դուրս հանելով իր զորքերը Կիլիկիայից, հանձնեց այն Թուրքիային, հայերը հարկադրված եղան վերջնականապես հեռանալ այնտեղից։

Հայ ժողովրդի պատմության մեջ 1915-1922 թվականներից հետո առաջին անգամ էր, որ

  • հայկական ազգային տարածքների հիմնական հատվածում՝ Արևմտյան Հայաստանում և Հայկական Կիլիկիայում, հայ բնակչությունը գրեթե ամբողջովին վերացավ
  • հայ ժողովրդի հիմնական զանգվածն սկսեց ապրել պահպանված ազգային տարածքի՝ Արևելյան Հայաստանի (որտեղ և ստեղծվեցին հաջորդաբար Հայաստանի երեք հանրապետությունները) սահմաններից դուրս
  • ինչպես բռնագաղթածները, այնպես էլ նրանց ժառանգները ցայսօր էլ զրկված են հայրենիք վերադառնալու հնարավորությունից։

Հայ գաղթականները, զրկվելով հայրենիքում ապրելու հնարավորությունից, սփռվեցին աշխարհի տարբեր երկրներում։ Հայ ժողովրդի կողմից կատարվածի ճակատագրական նշանակության գիտակցման արտահայտություններից է գաղթաշխարհի այդ՝ որակապես նոր տեսակի անվանումը «սփյուռք» (անգլ.՝ diaspora) հասկացությամբ, որը հայերենում մինչ այդ չէր կիրառվել սեփական պատմության, տարբեր երկրներում գոյություն ունեցող հայ համայնքների նկատմամբ։

Նաև Հայաստանի անկախության հռչակումից հետո բազմաթիվ հայեր տեղաթոխվել են մշտական բնակության օտար երկրներ։ Համաձայն Միավորված ազգերի կազմակերպություն տվյալների 2015թ. դրությամբ 940.000 մարդ ով ծնվել է Հայաստանի տարածքում ներկայումս ապրում է այլ երկրներում։ Այդ թվի հարաբերակցությունը ներկայիս ընդհանուր բնկաչության վերաբերյալ 4-րդ ամենաբարձրն է ամբողջ աշխարհում, գերազանվելով նույնիսկ Սիրիաի տվյալները։ Հետաքրքիր է, որ այդ հարաբերակցության թիվը մնացել է գրեթե անփոփոխ 1990-ից միչև 201։

Posted in Համաշխարհային պատմություն, Համաշխարհային պատմություն 9, Հայոց պատմություն, Հայոց պատմություն 9

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Հիմնվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով ։ Մինչ այդ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։

Նոյեմբերի 30-ին Հայ-հեղկոմը ողջույնի հեռագիր է հղել Ռուսաստանի ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինին և կրկին «Հայաստանի բոլոր բանվորների և գյուղացիների անունից» խնդրել է Կարմիր բանակի օգնությունը։ Նույն օրն ստացվել է Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի հեռագիրը, որով խորհրդային Ադրբեջանը, հօգուտ խորհրդայնացած Հայաստանի, հրաժարվել է «վիճելի» համարվող Զանգեզուրից, Ղարաբաղից և Նախիջևանից։ Սակայն կարճ ժամանակ անց, հետ կանգնելով իր խոստումներից, Ադրբեջանը պայքար է սկսել վերոնշյալ գավառների համար։ Նոյեմբերի 30-ին Հայաստանի խորհրդայնացման առիթով շնորհավորական նամակներ են ստացվել Ն. Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։

Երևանյան համաձայնագրով (դեկտեմբերի 2)՝ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք, իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ։ Դեկտեմբերի 6-ին, Սարգիս Կասյանի գլխավորությամբ, Երևան մտած Հայհեղկոմը հենց սկզբից խախտել է համաձայնագիրը, ըստ որի՝ հեղկոմում (օրենսդիր և գործադիր մարմին էր) պետք է ընդգրկվեր նախկին կառավարությունից 2 հոգի։ Այնուհետև բոլշևիկները չեն կատարել համաձայնագրի նաև մյուս կետերը։ Հայաստանում հաստատվել է բոլշևիկյան կուսակցության մենիշխանություն։ Քարոզչական արշավանք է սկսվել նախկին իշխանությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Ըստ վարչական բաժանումների՝ հեղկոմներ են ստեղծվել նաև գավառներում, շրջաններում (գավառակներ), գյուղերում։ Հայհեղկոմի իշխանությունը չի տարածվել այն տարածքների վրա, որոնք գրավել կամ ռազմակալել էին թուրքական զորքերը՝ Ալեքսանդրապոլի և Նախիջևանի գավառները, Վրաստանը՝ Լոռու «չեգոք գոտին», խորհրդային Ռուսաստանը՝ Ղարաբաղը և Ձանգեզուրը, որոնք վերահսկում էին Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ գործող ուժերը։ Հայհեղկոմի առաջին դեկրետով ստեղծվել է Արտակարգ հանձնաժողով (ռուսական հապավումը՝ Չեկա՝ Չրեզվիչայնայա կոմիսիա), որի նպատակը «հակահեղափոխական ու Խորհրդային Հայաստանի» դեմ պայքար ծավալելն էր։ Նախկին դատական համակարգը փոխարինվել է «ժողովրդական դատարաններով» և դրոշը «հեղափոխական տրիբունալներով»։ Հայաստանի Հանրապետությունում գործած օրենքները փոխարինվել են Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) օրենսդրությամբ։

Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության՝ [ՀԿ(բ)Կ] կենտկոմը կազմակերպել ու ղեկավարել է խորհրդային իշխանության հաստատման գործընթացը։ Ձևավորվել են գավառային ու շրջանային կազմակերպությունները, առաջին սկզբնական կուսումնական բջիջները (կազմակերպություններ)։ Չնայած իր անվանը՝ Հայաստանի կոմկուսը ինքնուրույն ու անկախ կազմակերպություն չէր, չուներ իր ծրագիրն ու կանոնադրությունը, Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության՝ [ՌԿ(բ)Կ] բաղկացուցիչ մասն էր և Հայաստանում իրականացրել է նրա քաղաքականությունը։

ՀԽՍՀ զինանշանի վաղ տարբերակը (1922)

Posted in Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն, Հայոց պատմություն 9

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան ներխուժեց Լեհաստան, սահմանագծին հրահրած մի շարք կեղծ դրոշով սադրիչ գործողություններ, որն առիթ էր հարձակվելու համար։ Վեստերպլատի ճակատամարտը համարվում է պատերազմի առաջին ճակատամարտը։ Բրիտանիան վերջնագիր ներկայացրեց Գերմանիային, անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և սեպտեմբերի 3-ին, երբ Գերմանիան մերժեց վերջնագիրը, Ֆրանսիան, Բրիտանիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Այս դաշինքին միացան Հարավաֆրիկյան Միությունը (6 սեպտեմբեր) և Կանադան (10 սեպտեմբեր)։ Դաշինքը ոչ մի ուղղակի ռազմական աջակցություն չցուցաբերեց Լեհաստանին, բացառությամբ ֆրանսիացիների փոքրաթիվը գրոհի փորձը Սաարի ուղղությամբ։ Արևմտյան դաշնակիցները նաև սկսեցին Գերմանիայի ծովային շրջափակումը, որի նպատակն էր մեծ վնասներ հասցնել երկրի տնտեսությանը\։ Գերմանիան որոշեց Ստորջրյա պատերազմ սկսել դաշնակիցների նավերի և ռազմանավերի դեմ, որը հետագայում վերաճեց Ատլանտիկայի ճակատամարտի։ Լեհական բանակի զինվորները Լեհաստանի պաշտպանության ժամանակ 1939 թվականի սեպտեմբերին: Սեպտեմբերի 8-ին գերմանական ստորաբաժանումները հասան Վարշավայի արվարձաններ։ Լեհաստանի հակահարձակումը արևմուտքում դանդաղեցրեց գերմանացիների առաջխաղացումը մի քանի օրով, սակայն այն չկանգնեցրեց Վերմախտին։ Լեհական բանակի մնացորդները նահանջեցին Վարշավա։ 1939 թվականի սեպտեմբերի 17-ին, ԽՍՀՄ-ը, ավարտելով սահմանային հակամարտությունը Ճապոնիայի հետ, ներխուժեց Արևելյան Լեհաստան, ինչի արդյունքում Լեհաստանի գոյության հարցը հարցականի տակ էր։ Սեպտեմբերի 27-ին Վարշավայի գառնիզոնը անձնատուր եղավ գերմանացիներին, իսկ վերջին ստորաբաժանումը հանձնվեց հեկտեմբերի 6-ին։ Չնայած ռազմական պարտության, Լեհաստանի կառավարությունը երբեք չհանձնվեց։ Լեհաստանի զինվորական անձնակազմի մեծ մասը տարհանվեց Ռումինիա և Բալթյան երկրներ, որոնցից շատերը հետագայում կռվեցին Գերմանիայի դեմ Դաշնակիցների շարքերում։ Վտարման մեջ գտնվող Լեհաստանի կառավարությունը հիմնադրեց Ստորգետնյա պետություն և ստեղծեց դիմադրողական շարժում, հատկապես Լեհական բանակի մնացորդներից ստեղծվեց պատերազմի ամենամեծ դիմադրողական շարժումներից մեկը։

Posted in Հայոց պատմություն, Հայոց պատմություն 9

Հայ ժողովուրդը 2-րդ համաշխարհային պատերազմում․ Հայ ժողովրդի ավանդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։

Երկրորդ համաշխարհային պատերազմ սեպտեմբերի 1, 1939 — սեպտեմբերի 2, 1945: Պատերազմում ներքաշված էին աշխարհի երկրների մեծ մասը ներառյալ բոլոր մեծ տերությունները, որոնք ձևավորել էին երկու հակամարտող ռազմական դաշինքներ։ Ձևավորված ռազմական դաշինքներն էին Հակահիտլերյան խմբավորումը և Առանցքի երկրները։ Այն ամենասփռված պատերազմն էր համաշխարհային պատմության մեջ, որին ուղղակի մասնակցում էր ավելի քան 100 միլիոն մարդ 30 երկրներից։ Այն ուղեկցվեց մեծ մարդկային կորուստներով, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում Հոլոքոստը, որի ժամանակ մոտ 11 միլիոն մարդ սպանվեց և բնակավայրերի և արդյունաբերական կենտրոնների ռազմավարական ռմբակոծությունը), որոնց ժամանակ սպանվեց մոտ մեկ միլիոն մարդ՝ ներառյալ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները, ընդհանուր հաշվարկներով պատերազմի զոհ գնացին 50-ից 85 միլիոն մարդ։ Այն դարձավ մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմը։

Ճապոնական կայսրությունը ձգտում էր առավելության հասնել Ասիայում և Խաղաղ օվկիանոսում և արդեն գտնվում էր պատերազմի մեջ Չինաստանի հանրապետության հետ 1937 թվականից, սակայն հիմնականում նշվում է, որ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ Նացիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան և նրան պատերազմ հայտարարեցին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը։ 1939 թվականի վերջում և 1941 թվականի սկզբում մի քանի արշավանքի և պայմանագրերի շնորհիվ Գերմանիան նվաճեց կամ իր վերահսկողության տակ առավ մայրցամաքային Եվրոպայի մեծ մասը և ռազմական դաշինք կնքեց Իտալիայի և Ճապոնիայի հետ։ 1939 թվականի օգոստոսին կնքված Մոլոտավ-Ռիբենտրոպ պակտով Գերմանիան և ԽՍՀՄը մասնատեցին և անեքսավորեցին Եվրոպայում իրենց հարևանների տարածքները, այդ թվում Լեհաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան և Մերձբալթյան երկրները։ Պատերազմը շարունակվում էր հիմնականում Առանցքի ուժերի և Միացյալ թագավորության ու Բրիտանական համագործակցության երկրների միջև, պատերազմի թատերաբեմերն էին Հյուսիսային Աֆրիկան և Արևելյան Աֆրիկան։ 1941 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի Առանցքի ուժերը ներխուժեցին Խորհրդային միություն, բացելով մեծագույն ցամաքային ռազմաճակատը պատմության մեջ, որում ներառվեցին Առանցքի ուժերի հիմնական զորքերը։ 1941 թվականի դեկտեմբերին Ճապոնիան հարձակվեց Միացյալ Նահանգների և խաղաղ օվկիանոսի եվրոպական գաղութների վրա և արագորեն նվաճեց Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասը։

1942 թվականին Ճապոնիան պարտություն կրեց Միդուեի ճակատամարտում, իսկ Գերմանիան պարտվեց Հյուսիսային Աֆրիկայում, որից հետո նաև Ստալինգրադում։ 1943 թվականին գերմանացիները մի շարք պարտություններ կրեցին Արևելյան ճակատում, իսկ Դաշնակիցները ներխուժեցին Իտալիա և Սիցիլիա, ինչի արդյունքում Առանցքի ուժերը կորցրեցին իրենց մարտավարական առավելությունը բոլոր ճակատներում։ 1944 թվականին Դաշնակիցները բացեցին Արևմտյան ճակատը, մինչդեռ Խորհրդային Միությունը ազատագրեց բոլոր կորցված հողերը։ 1944-ից 1945 թվականներին Ճապոնիան կորցրեց խաղաղ օվկիանոսում գրեթե բոլոր մարտավարական կղզիները։

Պատերազմը Եվրոպայում մոտենում էր ավարտին և Դաշնակիցները արևմուտքից, իսկ Խորհրդային Միությունը արևելքից ներխուժեցին Գերմանիա և Բեռլինը նվաճելով խորհրդային զորքերի կողմից Գերմանիան հայտարարեց կապիտուլացիայի մասին 1945 թվականի մայիսի 9-ին։ Պատերազմը սակայն շարունակվում էր և Ճապոնիան չէր պատրաստվում անձնատուր լինել։ 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին Միացյալ Նահանգները Ատոմային ռումբ նետեցին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Ճապոնիայի տարածք ներխուժումը չեղարկվեց, քանի նոր ատոմային վտանգի և Խորհրդային Միության ներխուժման պատճառով Ճապոնիան անձնատուր եղավ 1945 թվականի օգոստոսի 15-ին։ Այսպիսով պատերազմը ավարտվեց Դաշնակիցների կատարյալ հաղթանակով։

Posted in Հայոց պատմություն, Հայոց պատմություն 9

Խորհրդային բանակի ներխուժումը Հայաստան

1920 թվականի աշնանը Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ։ Թուրք-հայկական պատերազմի հետևանքով երկրում առաջացավ սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամ։ Հատկապես ծանրացավ գաղթականների վիճակը։ Իսկ ընդհանրապես հանրապետության բնակչության վրա կախված էր սովի սպառնալիքը։

Նման ծանր պայմաններում հայ բոլշևիկները պայքար ծավալեցին Հայաստանը խորհրդայնացնելու համար։ Հայ բոլշևիկների գործունեության համար խթան հանդիսացան հատկապես 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած Արևելքի ժողովուրդների համագումարը։ Էնվերի և հայատյաց այլ գործիչների ղեկավարությամբ ընթացող այս համագումարը բացահայտ հակահայկական դիրքորոշում ընդունեց, չնայած այն բանին, որ այդ համագումարին մասնակցում էին 157 հայեր։ Հայաստանի խորհրդայնացման քաղաքականությանը գործնական հողի վրա դրվեց 1920 թվականի սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ ՌԿԲԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի քաղբյուրոյի համատեղ նիստ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամների մասնակցույթամբ, ուր քննարկվեց Հայաստանի խորհրդայնացման հարցը։ Իսկ 1920 թվականի նոյեմբերի կեսերին հայ կոմկուսի կենտկոմի և նրա Արտասահմանյան բյուրոյի անդամներից ստեղծվում է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե, որի մեջ մտնում էին Սարգիս Կասյանը (նախագահ), Ասքանազ Մռավյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Ավիս Նուրիջանյանը և ուրշներ։ Շուտով Հայ հեղկոմը և Հայ կոմկուսի կենտկոմը փոխադրվում են Ղազախ և նախապատրաստական աշխատանքներ են սկսվում Հայաստանի խորհրդայնացման համար։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության վիճակը խիստ ծանրացավ, դա հարկադրեց Համո Օհանջանյանի գլխավորած կառավարության հրաժարականը։ Նոյեմբերի 24-ին Հայաստանի խորհրդարանը ստեղծում է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։ Զգալով պահի լրջությունը և հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական բնաջնջման վտանգը, Վրացյանի կառավարությունը փորձում է բարելավել հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ։ Սակայն նոյեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանին արված առաջարկը չի ընդունվում։ Լեգրանը հայտարարում է, որ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խորհրդայնացման կուրս է վերցրել։ Նույն օրը հայ հեղկոմը Ղազախից անցնում է Իջևան և այստեղ Հայաստանի ժողովրդին ուղղված դեկլարացիա հրատարակում, որով Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Իջևան են մտնում 11-րդ բանակի սրող զորամասեր։ Նոյեմբերի 20-ին Լեգրանը Հայաստանի Հանրապետության կառավարությունից վերջնագիր ձևով պահանջում է իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Եվ հայտնվելով թուրքական և ռուսական սվինների արանքում, Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում տեղի տալ։ Նույն օրը նրա ներկայացուցիչներ Դրոն և Համբարձում Տերտերյանը բանակցություններ են սկսում Լեգրանի հետ։ Երկու օր տևած բանակցություններն ավարտվում են դեկտեմբերի 2-ին՝ Ռուսաստանը Հայաստանին պարտադրում կապիտուլյացիոն պայմանագիր։

Պայմանագրի կետերի համաձայն

  1. Հայաստանը հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական հանրապետություն
  2. Նախքան Հայաստանի խորհուրդների համագումարի հրավիրումը իշխանությունը անցնում էր ժամանակավոր հեղափոխական կոմիտեի ձեռքը
  3. Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում ամբողջ Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թվականի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում։
  4. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը
  5. Պատասխանատվությունից ազատվում էին Հայաստանի Հանրապետության հայ քաղաքական կուսակցությունների գործիչները
  6. Ժամանակավոր հեղկոմի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկներից և երկու ձախ դաշնակցականներից։
  7. Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր ապահովվել ՀԽՍՀ-ի տարածքի անվտանգությունը։
Լենինի կողմից ստորագրված որոշումը Հայաստանին 3 միլիարդ ռուբլի փոխանցելու մասին

1920 թվականի դեկտեմբերի 13-ին Վլադիմիր Լենինի որոշմամբ Խորհրդային Հայաստանին հատկացվում էր 3,000,000,000 ռուբլի։