Posted in Հայոց պատմություն, Հայոց պատմություն 9

Հայ ժողովուրդը 2-րդ համաշխարհային պատերազմում․ Հայ ժողովրդի ավանդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։

Երկրորդ համաշխարհային պատերազմ սեպտեմբերի 1, 1939 — սեպտեմբերի 2, 1945: Պատերազմում ներքաշված էին աշխարհի երկրների մեծ մասը ներառյալ բոլոր մեծ տերությունները, որոնք ձևավորել էին երկու հակամարտող ռազմական դաշինքներ։ Ձևավորված ռազմական դաշինքներն էին Հակահիտլերյան խմբավորումը և Առանցքի երկրները։ Այն ամենասփռված պատերազմն էր համաշխարհային պատմության մեջ, որին ուղղակի մասնակցում էր ավելի քան 100 միլիոն մարդ 30 երկրներից։ Այն ուղեկցվեց մեծ մարդկային կորուստներով, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում Հոլոքոստը, որի ժամանակ մոտ 11 միլիոն մարդ սպանվեց և բնակավայրերի և արդյունաբերական կենտրոնների ռազմավարական ռմբակոծությունը), որոնց ժամանակ սպանվեց մոտ մեկ միլիոն մարդ՝ ներառյալ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները, ընդհանուր հաշվարկներով պատերազմի զոհ գնացին 50-ից 85 միլիոն մարդ։ Այն դարձավ մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմը։

Ճապոնական կայսրությունը ձգտում էր առավելության հասնել Ասիայում և Խաղաղ օվկիանոսում և արդեն գտնվում էր պատերազմի մեջ Չինաստանի հանրապետության հետ 1937 թվականից, սակայն հիմնականում նշվում է, որ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ Նացիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան և նրան պատերազմ հայտարարեցին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը։ 1939 թվականի վերջում և 1941 թվականի սկզբում մի քանի արշավանքի և պայմանագրերի շնորհիվ Գերմանիան նվաճեց կամ իր վերահսկողության տակ առավ մայրցամաքային Եվրոպայի մեծ մասը և ռազմական դաշինք կնքեց Իտալիայի և Ճապոնիայի հետ։ 1939 թվականի օգոստոսին կնքված Մոլոտավ-Ռիբենտրոպ պակտով Գերմանիան և ԽՍՀՄը մասնատեցին և անեքսավորեցին Եվրոպայում իրենց հարևանների տարածքները, այդ թվում Լեհաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան և Մերձբալթյան երկրները։ Պատերազմը շարունակվում էր հիմնականում Առանցքի ուժերի և Միացյալ թագավորության ու Բրիտանական համագործակցության երկրների միջև, պատերազմի թատերաբեմերն էին Հյուսիսային Աֆրիկան և Արևելյան Աֆրիկան։ 1941 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի Առանցքի ուժերը ներխուժեցին Խորհրդային միություն, բացելով մեծագույն ցամաքային ռազմաճակատը պատմության մեջ, որում ներառվեցին Առանցքի ուժերի հիմնական զորքերը։ 1941 թվականի դեկտեմբերին Ճապոնիան հարձակվեց Միացյալ Նահանգների և խաղաղ օվկիանոսի եվրոպական գաղութների վրա և արագորեն նվաճեց Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասը։

1942 թվականին Ճապոնիան պարտություն կրեց Միդուեի ճակատամարտում, իսկ Գերմանիան պարտվեց Հյուսիսային Աֆրիկայում, որից հետո նաև Ստալինգրադում։ 1943 թվականին գերմանացիները մի շարք պարտություններ կրեցին Արևելյան ճակատում, իսկ Դաշնակիցները ներխուժեցին Իտալիա և Սիցիլիա, ինչի արդյունքում Առանցքի ուժերը կորցրեցին իրենց մարտավարական առավելությունը բոլոր ճակատներում։ 1944 թվականին Դաշնակիցները բացեցին Արևմտյան ճակատը, մինչդեռ Խորհրդային Միությունը ազատագրեց բոլոր կորցված հողերը։ 1944-ից 1945 թվականներին Ճապոնիան կորցրեց խաղաղ օվկիանոսում գրեթե բոլոր մարտավարական կղզիները։

Պատերազմը Եվրոպայում մոտենում էր ավարտին և Դաշնակիցները արևմուտքից, իսկ Խորհրդային Միությունը արևելքից ներխուժեցին Գերմանիա և Բեռլինը նվաճելով խորհրդային զորքերի կողմից Գերմանիան հայտարարեց կապիտուլացիայի մասին 1945 թվականի մայիսի 9-ին։ Պատերազմը սակայն շարունակվում էր և Ճապոնիան չէր պատրաստվում անձնատուր լինել։ 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին Միացյալ Նահանգները Ատոմային ռումբ նետեցին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Ճապոնիայի տարածք ներխուժումը չեղարկվեց, քանի նոր ատոմային վտանգի և Խորհրդային Միության ներխուժման պատճառով Ճապոնիան անձնատուր եղավ 1945 թվականի օգոստոսի 15-ին։ Այսպիսով պատերազմը ավարտվեց Դաշնակիցների կատարյալ հաղթանակով։

Թողնել մեկնաբանություն