Posted in Համաշխարհային պատմություն, Հայոց պատմություն, Հայոց պատմություն 9

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքը

1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան ներխուժեց Լեհաստան, սահմանագծին հրահրած մի շարք կեղծ դրոշով սադրիչ գործողություններ, որն առիթ էր հարձակվելու համար։ Վեստերպլատի ճակատամարտը համարվում է պատերազմի առաջին ճակատամարտը։ Բրիտանիան վերջնագիր ներկայացրեց Գերմանիային, անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և սեպտեմբերի 3-ին, երբ Գերմանիան մերժեց վերջնագիրը, Ֆրանսիան, Բրիտանիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Այս դաշինքին միացան Հարավաֆրիկյան Միությունը (6 սեպտեմբեր) և Կանադան (10 սեպտեմբեր)։ Դաշինքը ոչ մի ուղղակի ռազմական աջակցություն չցուցաբերեց Լեհաստանին, բացառությամբ ֆրանսիացիների փոքրաթիվը գրոհի փորձը Սաարի ուղղությամբ։ Արևմտյան դաշնակիցները նաև սկսեցին Գերմանիայի ծովային շրջափակումը, որի նպատակն էր մեծ վնասներ հասցնել երկրի տնտեսությանը\։ Գերմանիան որոշեց Ստորջրյա պատերազմ սկսել դաշնակիցների նավերի և ռազմանավերի դեմ, որը հետագայում վերաճեց Ատլանտիկայի ճակատամարտի։ Լեհական բանակի զինվորները Լեհաստանի պաշտպանության ժամանակ 1939 թվականի սեպտեմբերին: Սեպտեմբերի 8-ին գերմանական ստորաբաժանումները հասան Վարշավայի արվարձաններ։ Լեհաստանի հակահարձակումը արևմուտքում դանդաղեցրեց գերմանացիների առաջխաղացումը մի քանի օրով, սակայն այն չկանգնեցրեց Վերմախտին։ Լեհական բանակի մնացորդները նահանջեցին Վարշավա։ 1939 թվականի սեպտեմբերի 17-ին, ԽՍՀՄ-ը, ավարտելով սահմանային հակամարտությունը Ճապոնիայի հետ, ներխուժեց Արևելյան Լեհաստան, ինչի արդյունքում Լեհաստանի գոյության հարցը հարցականի տակ էր։ Սեպտեմբերի 27-ին Վարշավայի գառնիզոնը անձնատուր եղավ գերմանացիներին, իսկ վերջին ստորաբաժանումը հանձնվեց հեկտեմբերի 6-ին։ Չնայած ռազմական պարտության, Լեհաստանի կառավարությունը երբեք չհանձնվեց։ Լեհաստանի զինվորական անձնակազմի մեծ մասը տարհանվեց Ռումինիա և Բալթյան երկրներ, որոնցից շատերը հետագայում կռվեցին Գերմանիայի դեմ Դաշնակիցների շարքերում։ Վտարման մեջ գտնվող Լեհաստանի կառավարությունը հիմնադրեց Ստորգետնյա պետություն և ստեղծեց դիմադրողական շարժում, հատկապես Լեհական բանակի մնացորդներից ստեղծվեց պատերազմի ամենամեծ դիմադրողական շարժումներից մեկը։

Թողնել մեկնաբանություն