Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, մակերևույթի ձևերը.

Ծանոթանալ թեմային համացանցից կամ էլեկտրոնային դասագրքի դաս 3, էջ 10.

  • Նշել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները
    Երկրաբանական կառուցվածքի առումով Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի ինքնատիպ տարածքներից է։ Այստեղ կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները (ապարները):
  •  Ինչ ֆիզիկաաշխարհագրական միավորներից է կազմաված լեռնաշխարհը
    Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։Այն բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Բարձրավանդակն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով ու միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով ու արագահոս գետերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Ամենաբարձր կետը Մասիս (Արարատ) լեռն է, որն ունի 5 165 մետր բարձրություն։
  • Քարտեզի վրա կարողանալ ցույց տալ՝  եզրային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն իրենց գագաթներով, լեռնագագաթները, հրաբխային լեռնավահանները, բարձրավանդակները

Գործնական աշխատանք

  • Էլեկտրոնային ուրվագծային քարտեզի վրա գծագրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը

Խնդիր

  • Որոշե՛ք Սիփան լեռան գագաթին օդի ջերմաստիճանը, եթե նույն պահին Վանա լճի ափին (1800 մ) այն +12O է:

Թողնել մեկնաբանություն