Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

Թեմա 8․ ՀՀ բնակչության ազգային կազմը և աշխատանքային ռեսուրսները

  1. Գրել բնակչության կազմ, աշխատանքային ռեսուրսներ հասկացությունների բացատրությունը
    ՀՀ բնակչության ազգային կազմով աշխարհի առավել միատարր երկրներից է: Հիմնական ազգը հայերը:
    ՀՀ թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են երրորդ տեղում ռուսներն են:
    ՀՀ մյուս ազգերց համեմատաբար մեծաքանակ են ասորիները, քրդերը, ուկրինացիներ, վրացիները և հույները:
  2. Բերել օրինակներ  ՀՀ-ում ազգային կազմի առանձնահատկություններից
    Ազգային փոքրամասնությունները կարող են ունենալ ազգային դպրոց, զարգացնել ազգային մշակույթը, պահպանել ազգային ավանդույթները:
  3. Բացատրել աշխատանքային ռեսուրսների և տնտեսապես ակտիվ բնակիչների տարբերությունը
    Աշխատանքային ռեսուսների քանակը պայմանավորված է բնակչության ընդանուր քանակով և տարիքային կազմով: Այն մեծ է, եթե մեծ է բնակչության ընդանուր թիվը և այդ թվում աշխանունաք տարիքի բնակչության բաժինը: Ներկայումս ՀՀ աշխատանքային ռեսուսների քանակը 2,26 մլն է: Դա կազմում է բնակչության ընդհանուր թվի ավելի քան 70% -ը: Այդ ցուցանիշը ավելի բարձր է Երևանում և առավել քաղաքաբնակ Շիրակի, Լոռու, և Կոտայքի մարզերում: Որակական ցուցանիշը ուղղակիօրեն կախված է բնակչության կրթական և մշակույթային մակարդակից:
  4. Ներկայացնել ՀՀ-ում կրթական մակարդակի որակը
    Կրթական ամենացածր մակարդակիներից կարող է համարվել, քանի որ չունի անհրաժեշտ մասնագիտական որակավորում ժամանակակից արտադրություն կազմակերպելու համար: Ներկայումս մեր երկրի գրեթե ամբողջ բնակչությունը գրագետ է: Ամբողջ երիտասարդությունը պարտադիր ստանում է հիմնական, իսկ ճնշող մեծամասնությունը լրիվ միջնակարգ կրթություն: Շատ են բարձրագույն կրթությամբ մասնագետները:
  5. Կազմել դիագրամ՝ նշելով Հայաստանի ազգային կազմը
    Հիմնականում Հայաստանում շատ զբաղեցնում են հայերը կարելի է ասել 98%-ը։
    Եզդիներից կա 35.000 մարդ։
    Ռուսները նույնպես քիչ չեն և 14.000 հոգի։
    Ասորիներ քրնդեր, ուկրաինացիներ, վրացիներ, հույներ ոչ այդքան շատ են ընդհամենը 3000 հոգի կամ ավելի քիչ:
  6. Համացանցից գտնել տեղեկություններ, թե Հայաստանը կրթական մակարդակով աշխարհում որերոդ տեղում է 
    Հայաստանի կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։ Հայաստանի հիմնական ընդհանուր կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-9 դասարաններ) պարտադիր է։ Միջնակարգ կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-12 դասարաններ) պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց (6) տարեկանից։ Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն են՝ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)։ Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական (մանկապարտեզ), տարրական/կրտսեր (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ) դպրոցը։ Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական (իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում), բարձրագույն մասնագիտական (բակալավրիատ, մագիստրատուրա, իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա)։

Թողնել մեկնաբանություն