Posted in Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

Կլիմայի ընդհանուր բնութագիրը

  1. Ծանոթանալ դասանյութին
  2. Թվարկել ՀՀ կլիմայագոյացնող գործոնները
    1) աշխարհագրական դիրքով պայմանավորված արեգակնային ճառագայթման ﬔծթյունը,
    2) մթնոլորտի շրջանառթյան առանձնահատկությնները,
    3) մակերևյթի լեռնային բնույթը և առանձնահատկությունները,
    4) Միջերկրական և Կասպից ծովերի ﬔրձավորթյունը,
    5) Իրանական և Արաբական անապատների ﬔրձավորթյունը:
  3. Բացատրել ջերմաստիճանային շրջադասություն երևույթը
    Ջերմաստիճանային ինվերսիա, ջերմաստիճանի շրջադասություն, ըստ բարձրության օդի ջերմաստիճանի օրինաչափ նվազման փոխարեն ջերմաստիճանի աճի երևույթ։
  4. Բնութագրել ՀՀ տարածքի տարվա եղանակները, տարվա եղանակների հերթափոխն ըստ բարձրության:  
    Ամառային ամիսներին հարավից լեռնաշխարհ են թափանցում արևադար- ձայն տաք և չոր օդային զանգվածները, որոնք բարձրացնում են ցածրադիր գոգավորությունների ամառային ջերմաստիճանները (երբեﬓ +40-ից բարձր), առաջացնում երաշտային եղանակներ:Ձմռան աﬕսններին  ﬔր լեռնաշխարհ են թափանցում բարեխառն և երբեﬓ նաև արկտիկական օդային զանգվածները: Այս տեղ հաճախակի են վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարությունները։Լեռների կատարային մասերում` 4200մ-ից սկսած, ձյունը պահպանվում է ամբողջ տարին:

Լրացուցիչ աշխատանք

  1. Բնութագրե՛ք ձեր բնակավայրի տարվա եղանակները և դրանց տևողությունը: Փորձեք որոշել կլիմայի տիպը: 
    Մեզ մոտ Արարատյան դաշտում արևոտ, չոր, ցամաքային կլիմա է , չոր ցամաքային կլիմա տևական 4 — 5 ամիս շոգ ամառով, հուլիսի միջին ջերմաստիճանը 24 °C-ից 26 °C է, առավելագույնը՝ 42 °C (Երևան)։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամպամած, անհողմ եղանակների գերակշռությամբ։ 
  2.  Հաﬔմատե՛ք ձեր բնակավայրի կլիմայական եղանակներն օրացուցային եղանակների հետ: Նշե՛ք դրանց տարբերությունները:

Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

ՀՀ մակերևույթի առանձնահատկությունները

  • Ինչպիսի՞ ռելիեֆի ձևեր են տարածված հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզում: 
    Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։ ՀՀ հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզում տարածված էրոզիոն հովիտներից նշանավոր են Քասաղի, Հրազդանի, Ազատի, Արգիճիի և Արփայիվերին հոսանքի զառիթափ, մինչև 100−200 մ խորության լանջերով կանիոնները։
  •  Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք մարզի հրաբխային խոշոր լեռնավահաններն սարավանդները: 
  • Ուշադիր զննե՛ք ՀՀ ֆիզիկական քարտեզը: Ինչո՞ւ ծալքաբեկորավոր շրջաններում մակերևույթն ավելի ժեղ է մասնատված, քան հրաբխայինում:
    Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։ 
  • Ի՞նչ գործոններ են ազդել Արարատյան դաշտի մակերևույթի ձևավորման վրա:
    Արարատյան դաշտը Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում է: Այն Արարատյան գոգավորության հատակն է՝ եզրավորված Արագած, Գեղամա, Սիս և Մասիս, Հայկական Պար լեռներով և ծովի մակերևույթից 800–1000 մ բարձրության վրա է գտնվում: Այն ունի ավելի քան 100 կմ երկարություն և մինչև 25 կմ լայնություն, հյուսիսային սահմանը հասնում է Ախուրյան և Արաքս գետերի միախառնման շրջանը, իսկ հարավայինը՝ մինչև Գայլի դրունք լեռնանցքը: Արարատյան դաշտն չոր ցամաքային կլիմա ունի: Ամառը շոգ է, ձմեռը՝ չափավոր ցուրտ: Գարունը շատ կարճատև է, իսկ աշունը՝ տևական և համաչափ տաք և ցուրտ: Լանդշաֆտը կիսաանապատային է:
Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

Հայկական լեռնաշխարհի ջրագրական ցանցը

  • կազմել Հայկական լեռնաշխարհի գետերի ցանկ՝ երկարություն, ակունք,ջրային ավազան
    Եփրատ-3065, Արծրունու ակունք,
    Տիգրիս-1900, Եփրատ
    Կուր-1364, Կասպից ծով
    Արաքս-1072, Կուր
    Արածանի-650, Արևմտյան Եփրատ
    Ճորոխ-438, Սև ծով,
    Ախուրյան-186, Արաքս
    Որոտան-179, Արաքս
    Դեբեդ-152, 178, Խրամ
    Հրազդան-Արաքս, 141:
  • կազմել Հայկական լեռնաշխարհի լճերի ցանկը՝ խորություն, մակերես, աղիություն, ձկնատեսակներ, գտնվելու վայր
Posted in Աշխարհագրություն, Առաջադրանքներ աշխարհագրությունից 9

Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, մակերևույթի ձևերը.

Ծանոթանալ թեմային համացանցից կամ էլեկտրոնային դասագրքի դաս 3, էջ 10.

  • Նշել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները
    Երկրաբանական կառուցվածքի առումով Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի ինքնատիպ տարածքներից է։ Այստեղ կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները (ապարները):
  •  Ինչ ֆիզիկաաշխարհագրական միավորներից է կազմաված լեռնաշխարհը
    Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։Այն բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Բարձրավանդակն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով ու միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով ու արագահոս գետերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Ամենաբարձր կետը Մասիս (Արարատ) լեռն է, որն ունի 5 165 մետր բարձրություն։
  • Քարտեզի վրա կարողանալ ցույց տալ՝  եզրային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներն իրենց գագաթներով, լեռնագագաթները, հրաբխային լեռնավահանները, բարձրավանդակները

Գործնական աշխատանք

  • Էլեկտրոնային ուրվագծային քարտեզի վրա գծագրել Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը

Խնդիր

  • Որոշե՛ք Սիփան լեռան գագաթին օդի ջերմաստիճանը, եթե նույն պահին Վանա լճի ափին (1800 մ) այն +12O է: