Posted in Առաջադրանքներ մայրենիից

Գործնական աշխատանք

Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի միօրինակ ու թախծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվարթ՝ աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բարձունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ։

  1. Դեբեդը գետի անուն է, գրիր մի քանի գետի անուն, հիշիր, որ գետերի անուները գրվուն են մեծատառ։

Հրազդան, Ախուրյան, Մեծամոր, Քասախ, Արփա, Դեբեդ, Ողջի:

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը՝ թախծալի, բրոնզագույն, անդունդ, ականակիտ, սարսուռ։

թախծալի-շատ տխուր

բրոնզագույն-բրոզի գույն

անդունդ-խորը փոս, վիհ

ականակիտ-մաքուր, զուլալ, վճիտ

սարսուռ-դող, վախ

  1. Քո հայացքը-հայացքդ, քո պայուսակը-պայուսակդ, շարքը շարունակիր՝

քո մայրը-մայրդ
քո հայրը-հայրդ
քո համակարգիչը-համակարգիչդ
քո անունը-անունդ

4. քնքշորեն, մեղմորեն, օրական, օրեցօր, օրըստօրե, անընդմեջ, անընդհատ, օվկիանոս, հեքիաթ, ինքնըստինքյան բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություն, ապա այդ բառակապակցություններով կազմիր նախադասություններ:

Քնքշորեն շոյել-Ես քնքշորեն շոյեցի շանս գլուխ:

Մեղմորեն օրորվել-Ծաղիկը մեղմորեն օրորվում էր քամուց:

Օրական հաց-Մարդու գոյատևման համար օրական հաց ուտելը պարտադիր է:

Օրեցօր կանաչել-Ծառը օրեցօր կանաչում է:

Օրըստօրե հարստանալ-Հարուստը օրըստօրե հարստանում է:

Անընդմեջ երգել-Ես շատ եմ սիրում անընդմեջ երգել:

Խորն օվկիանոս-Բոլոր օվկիանոսները  խորն են:

Ինքնըստինքյան ստացվել-Շունը հաչում է: Դա նրա մոտ ինքնըստինքյան է ստացվում :

5.Կազմիր նոր բառեր հետևյալ ածանցներով՝

որեն-Մեղմորեն, ջերմորեն
ավոր-ածանցավոր, տասնավոր
ովին-լիովին, ազգովին, ցեղովին
որդ-անցորդ, ճամփորդ
եղեն-մրգեղեն, բանջարեղեն, կտորեղեն
ենի-տանձենի, խնձորենի վարդենի, դեղձենի:

 

Թողնել մեկնաբանություն