Posted in Հայոց պատմություն

Սեպտեմբերի 21-27, առաջադրանք 2

Հայկական լեռնաշխարհը՝ հայերի հայրենիք

  • Հիմնավորիր քո տեսակետը «Հայրենիք» հասկացողությունը ըստ դասագրքի , ըստ մեր մեծերի, ըստ այլ աղբյուրների / փոքրիկ պարզաբանում/:
    Հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցյալն ու ներկան, այլև` գալիքը: -Գարիեգին Նժդեհ
    Դա այն տարածքն է, որտեղ մարդիկ դարեր շարունակ ապրում են, կերտում իրենց պատմությունը, ստեղծում մշակույթային արժեքները։-Գրքում
    Ինձ համար ամենաթանկ բանը հայրենիքն է, որտեղ ես ծնվել եմ, ապրել և մեծացել։
  • Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:
    Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը մեծ Արարատն է, որը հայտնի է նաև Մասիս անունով։Այն ծովի մակարդակից բարձր է 5165 մ․։Իսկ փոքր Արարատը կամ Սիսն ունի 3925 մ․բարձրությունը։Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում Արարատից անմիջապես արևմուտք երկար ձգվում են միմյանց կպած, կարծես հայկական հինավուրց քոչարի պարը բռնած բազմաթիվ լեռնագագաթներ։Այդ պատճառով լեռների այդ շարքը լեռնաշղթան, ստացել է հայկական պարը անունը։ գետեր Դեբեդ, Փամբակ, Ձորագետ։
    Լճեր-Արփի, Ազատան, Արդենիս, Էտտիկ, Գոշ, Պարզ։
  • Պատմիր Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոների մասին:
    Հայկական լեռնաշխարհը գլխավորապես հարուստ է մետաղային հանքավայրերով, ինչը պայմանավորված է միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած բուռն հրաբխականությամբ և դրա արդյունքում ընդերքում սառած մագմայով: Հաճախակի մագման չի կարողացել պատռել երկրի մակերևույթը և դուրս ժայթքել ընդերքից, ինչի հետևանքով ընդերքում սառած մագման առաջացրել է բազմաթիվ ապարներ, որոնց կոչում են ներժայթուկներ:
    Հայկական լեռնաշխարհի օգտակար հանածոներ-Գունավոր մետաղներ, պղինձ, կապար, ցինկ։
  • Ինչ գիտես որդան կարմիրի մասին:
    Որդան կարմիր Margarodidae  ընտանիքին պատկանող միջատ, որից հնում հայերը պատրաստում էին նույնանուն ներկը։ Գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։

Առաջին, երկրորդ քարտեզներից օգտվելով երկրորդ քարտեզում փորձիր նշել

Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար

Բ.Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիո լիճ

Գ.Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը

Դ.Նշիր նաև լեռան բարձրությունը

Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռըՓորձիր վերհիշել՝ ինչ ավանդություններ կան այս տեղանունների հետ կապված:

Ուսումնասիրելով տեղեկությունները Վանա, Սևանա լճի, Ուրմիո լճերի մասին փորձիր գտնել տարբերություններ և նմանություններ:

Փանոս Թերլեմեզյան, Աշուն (1929)

Ով է այս նկարի հեղինակը, որ լեռն է ուրվագծվում հեռվում:

<<Մեծ և փոքր Արարատը և Երևանը>> 1930 թ․, Մարտիրոս Սարյան

Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների նկարներով, փոքրիկ խաղ ստեղծիր:Հայկական լեռնաշխարհում բնակվող, որ կենդանիներն են գրանցված Կարմիր գրքում, պատմիր նրանց մասին:

Հայաստանի Կարմիր գիրքը ներառում է 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, որոնցից՝ ոսկրային ձկներ (Osteichthyes – 7 տեսակ), երկկենցաղներ (Amphibia – 2 տեսակ), սողուններ (Reptilia – 19 տեսակ), թռչուններ (Aves– 96 տեսակ) և կաթնասուններ (Mammalia – 29 տեսակ)։ Ներառված են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում՝ 16 տեսակի փորոտանիներ և 139 տեսակի միջատներ[2]:

Անողնաշար կենդանիների ուսումնասիրությունը Հայաստանում բացահայտել է շուրջ 316 էնդեմիկ և 300-ից ավելի հազվագյուտ ու անհետացող տեսակներ: Հայաստանում հանդիպում են 53 տեսակի սողուններ, որոնցից շատերը Հայկական լեռնաշխարհի և կովկասյան ֆաունայի էնդեմիկներ են և վտանգված են: Չնայած թռչունների կազմում բացակայում են էնդեմիկ տեսակներ, սակայն թռչունների մի քանի տասնյակ կիսաանապատային ու ալպյան ձևեր գնահատվել են որպես կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված կամ խոցելի տեսակներ: Կաթնասունների տեսակներից վեցը, իսկ ձկներից` 4-ը էնդեմիկներ են: Առավել վտանգված վիճակում են գտնվում ընձառյուծըհայկական մուֆլոնըբեզոարյան այծըխայտաքիսըջրասամույրըմանուլը և այլն[2]:

Կարմիր գրքում ներառված կենդանիների տեսակները բաժանվում են հետևյալ կատեգորիաների`

  1. Անհետացած տեսակ (EX):
  2. Տարածաշրջանում անհետացած տեսակ (RE):
  3. Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ (CR):
  4. Վտանգված տեսակ (EN):
  5. Խոցելի տեսակ (VU):
  6. Տվյալների անբավարարություն (DD):

Հայկական մուֆլոն

Բնաշխարհիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։արմնակազմվածքը սլացիկ է, կենդանի զանգվածը՝ ոչ մեծ։ Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կենդանի զանգվածը՝ 50-60 և 35-45 կգ։ Արուները օժտված են խոշոր եղջյուրներով, որոնք ձգվելով դեպի մնդավ, կազմում են շրջան։ Մաքիները հիմնականում անեղջյուր են։ Մայրերն առաջին ծինում ունենում են մեկ, հետագայում՝ զույգ գառներ։

Մազածածկը կոպիտ է, կարճ, բաց շագանակագույն՝ քստամազից և աղվամազից կազմված։ Հասուն արուների մեջքին կա սպիտակ թամբանման նշան։ Ընտանի ոչխարի ամենահավանական նախահայրերից է։ Ընտանի ոչխարի հետ տրամախաչումից տալիս է առողջ պտղատու սերունդ։ Ապրում է 12-14 տարի։

Թողնել մեկնաբանություն