Posted in Առաջադրանքներ մայրենիից

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Դալար-կանաչ (բույսերի մասին) 
կռացնել-կեռ դարձնել, կորացնել
փաղաքշել-սիրալիրությամբ շոյել՝ փայփայել:

2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին:
Գյուլնազ տատիկը շատ աշխատասեր, բարի և հետաքրքիր տատիկ էր:

3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր:
Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։ 
Ինձ համար այս տողերը շատ կարևոր տողեր են, որովհետև այստեղ խոսվում է նրա մասին, որ դուք ծնողներ մի փոքր ժամանակ կարող եք հատկացնել և խաղալ ձեր երեխաների հետ:

Թողնել մեկնաբանություն