Posted in Հայոց պատմություն

Առաջադրանք , 6-րդ դասարան, ապրիլի 23-30 առաջադրանք 2

Դիտել ֆիլմերից մեկը, 20 նախադասությամբ ամփոփել:

Eго боялись даже римляне: Ганнибал Барка /տեսանյութ/

Пунические войны (рус.) История древнего мира/տեսանյութ/



Մ.թ.ա. 247թ  Կարթագենի գլխավոր զորահրամանատար է դառնում Համիլկար Բարկան(Կայծակ): Նրա զինվորական տաղանդի ու վճռական գործողությունների շնորհիվ Կարթագենն ամրապնդեց իր դիրքերը Միջերկրականի ափերին և ձեռք բերեց նոր գաղութներ:

Համիլկարն իր որդիներին՝ Հաննիբալին, Հասդրուբալին և  Մագոնին կրթել էր իբրև գրագետ զինվորականներ և հայրենասերներ, ում համար Կարթագենի շահը ամենագլխավորն էր կյանքում:

Հաննիբալը ծնվել է 247 թ. Կարթագենում: Փյունիկերենից թարգմանած Հաննիբալ նշանակում է «Բաալի պարգև»:

Հաննիբալը ստացել է լավագույն կրթություն, տիրապետել է օտար լեզուներ:

Նա իննը տարեկան էր, երբ հայրը՝ Համիլկարը նրան տանում է Իսպանիա:Կրթելով նրան հայրը ուզում էր տեսնել իր գաղափարների իրագործողի, որը պետք է վրեժխնդիր լիներ Հռոմից առաջին Պունիկյան պատերազմի ձախողման համար: Նա ըմբոստ էր, համարձակ և վայելում էր իր զինվորների անվերապահ հարգանքը:Իր զորավարության ընթացքում նրա զինվորները երբևէ չեն կանգնել նրա դեմ:

Հաննիբալը պատերազմական գործը վերածեց գիտության:

2 thoughts on “Առաջադրանք , 6-րդ դասարան, ապրիլի 23-30 առաջադրանք 2

Թողնել մեկնաբանություն