Posted in Առաջադրանքներ մայրենիից

Տնային աշխատանք Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1.Նկարագրի՛ր մայրամուտը:
Բանաստեղծը նկարագրում է, որ մայրամուտը ծիրանի պես է, որ նա ծոցի մեջ ուզում է պահել և բաց չթողնել: Ոսկե բոցի պես թևը ծիծառի:
2.Օրվա ո՞ր պահն ես սիրում, ինչո՞ւ:
Ես սիրում եմ այն պահը, երբ արևը մայր է մտնում և առավոտը, երբ արևն լուասավորում և կարծես մեզ հուշում է, որ կյանքն հրաշալի է և ոռոջ է շարժվում: Ես սիրում եմ մայրամուտը, որովհետև երկնքում այդ պահին բազմաթիվ գեղեցիկ գույներ կարող ես տենել: Իսկ առավոտը սիրում եմ, որովհետև առովտյան ծիտիկները ծլվլում են, արևը դուրս է գալիս, դրսում լավ եղանակ է ու դու տեսնում են նոր օրվա սկիզբը:
3.  Ընտրի՛ր Սահյանի բանաստեղծություններից մեկը, սովորի՛ր ագիր:

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես

Թողնել մեկնաբանություն